«Փաշինյանը զբաղված է փարիսեցիությամբ․ Քրիստոսի ամենամեծ պայքարը հենց դրա դեմ էր»․ Վազգեն Հովհաննիսյան

Քաղաքագետ Վազգեն Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների պայքարը պայքար է մի ինստիտուտի դեմ, որը հայ ժողովրդի հնարավոր կոնսոլիդացիա կարող է իրականացնել՝ քաղաքական կոնսոլիդացիայի սղության պայմաններում։

«Այդ պայքարի ամբողջ «տրամաբանությունն» ընկած է սոփեստության մեջ։ Սոփեստները զեղծարարությունների միջոցով փորձում էին բանավեճում հաղթանակ գրանցել այն մարդկանց մոտ, ովքեր դատողությունից զերծ են։ 2018թ․-ից սկսած՝ Նիկոլ Փաշինյանը զբաղված է սոփեստությամբ, իսկ աստվածաշնչային տրամաբանությամբ՝ փարիսեցիությամբ։ Հիսուս Քրիստոսի գործունեության մեջ ամենամեծ պայքարը հենց փարիսեցիության դեմ էր։ Այսինքն՝ դա սուտ, կեղծ աստվածապաշտությունն է, ինչին ականատես ենք լինում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ շեշտելով նաև, որ Ադրբեջանի և Թուրքիայի շահերից է բխում պայքարը Հայ եկեղեցու և Հայկական սփյուռքի դեմ։

«Նիկոլ Փաշինյանը շատ փնթի ոճով է ամեն ինչ անում։ Փաշինյանի ցանկացած կոչ պետք է լսել և վերլուծել ոչ թե դասական քաղաքագիտական, այլ դասական տրամաբանությամբ։ Դասական տրամաբանությունը բաղկացած է հասկացությունից, դատողությունից և մտահանգումից, և եթե հասկացությունն այլասերված ձևով է ներկայացվում, ապա դատողությունը և մտահանգումը նույնպես այլասերված են»,- ասաց նա՝ շեշտելով՝ չարժե քննարկման մեջ մտնել փարիսեցիների հետ, դա, ըստ նրա՝ վտանգավոր է, քանի որ փարիսեցիները ոչ թե ճշմարտության, այլ իրենց նեղ շահերի պսևդո ապացուցման ճանապարհով են գնում։

«Նիկոլի հետևից գնացողների մոտ տրամաբանական շեղվածություն կա, այդ մարդկանց փրկել չի լինի։ Եթե մարդն ունի տրամաբանական շեղվածություն, դու չես կարող նրան ոչ մի բանում համոզել»,- ընդգծեց նա։

Կարդացեք նաև

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների դինամիկային, նա նկատեց, որ Ալիևն առաջնորդվում է ռեալիզմի ոճով, հասկանում է, որ միջազգային հարաբերություններն անարխիկ են, փորձում է ուժի դիրքերից Հայաստանի հետ հարաբերվել․

«Նա «Ալֆա» բանակցային ոճով է Հայաստանի հետ հարաբերվում, այսինքն՝ ալֆան ուղղակի թելադրում է իր պայմանները՝ դիմացի կողմին ցույց տալով, որ եթե իր պայմանները չեն ընդունվում, կա այլընտրանք, և այդ այլընտրանքին նա կդիմի։ Փաշինյանն այդ ամենը գիտակցում է, ուղղակի իշխանության մնալու խնդիր ունի, այսինքն՝ ցանկացած նորմալ քաղաքական գործիչ, որը գիտակցում է, որ ինքը տվյալ պահին թույլ է և չի կարող ազդել դիմացի կողմի որոշումների վրա և դրա ընդունակությունն էլ չունի, հրաժարական է տալիս։

Ժողովրդավարությունը հենց դա է ենթադրում, որ եթե տեսնում ես, որ ի զորու չես խնդիրները լուծել, ուղղակի գնում ես։ Բայց նա 2018թ․ զբաղված է սոփեստությամբ և փարիսեցիությամբ, այսինքն՝ նա անընդհատ աճպարարություն անելով՝ փորձում է ասել, որ՝ սա էր մեղավոր, դրա համար պարտվեցինք, նա էր մեղավոր, որ մենք տալիս ենք TRIPP-ը, որը հիանալի գաղափար է փորձում ներկայացնել, բայց դա միջանցք է»։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս