Անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բացակայությանը «կամիր սատանաների» կազմից:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մտածում թիմից հեռանալու մասին և մտադիր է պայքարել հիմնական կազմում տեղ գտնելու համար:
Ամռանը դորտմունդյան ակումբը մի քանի առաջարկություններ է ստացել գաբոնցու վերաբերյալ, բայց բոլորը մերժել են: Հիմա «Ռեալում» գիտեն, թե ինչի պետք է գնան, որպեսզի ստանան հարձակվողին:
«Ես երբեք չեմ մտածել կարիերայի ավարտի մասին: Նույնիսկ այն բանից հետո, ինչ կորցրեցի չեմպիոնական գոտիներ: Ես կշարունակեմ կռվել, քանի կարող եմ լավ բռնցքամարտ ցուցադրել ռինգում, առողջ եմ և մոտիվացված: Առջևում ես մի քանի հետաքրքիր մենամարտ ունեմ: 2017թ. մարտին կամ ապրիլին Ջոշուայի հետ կայանալիք մենամարտը կլինի մեծագույնը վերջին տարիների ընթացքում»,- ասել է Կլիչկոն:
«Մանչեսթեր Սիթին» անգլիական Լիգայի գավաթի 4-րդ ռաունդում պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին» 0:1 հաշվով: Այս խաղը դարձավ քաղաքաբնակների համար առանց հաղթանակի 6-րդը բոլոր մրցաշարերում: ԱՊԼ-ում «Մանչեսթեր Սիթին» պարտվել է «Տոտենհեմին» (0:2), և ոչ-ոքի խաղաց «Էվերթոնի» (1:1) և «Սաութհեմփթոնի» հետ (1:1):
Ըստ CalcioMercatoWeb-ի տեղեկության, միլանյան ակումբի չինացի սեփականատերերն ուզում են ձմռանը պայմանավորվել 31-ամյա անգլիացու ձեռքբերման վերաբերյալ և ձևակերպել տրանսֆերը մրցաշրջանի ավարտից հետո: Այդ ընթացքում «Ինտերը» պլանավորում է նոր գլխավոր մարզիչ նշանակել Դիեգո Սիմեոնեին:
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ իտալական «Յուվենթուս»-ն ու «Միլան»-ը կփորձեն ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը:
ԼՂՀ սպորտի վարչությունը տեղեկացնում է, որ Լեհաստանի Կրակով քաղաքում հոկտեմբերի 10-18-ն անցկացված WTKF (ավանդական կարատեդո) աշխարհի 32-րդ առաջնությունում Արցախցի պատանի երկու կարատեիստներ աշխարհի չեմպիոն են դարձել իրենց տարիքային խմբերում։
Մրցակիցները որոշվեցին Դորտմունդի «Բորուսիայի» և Բեռլինի «Ունիոնի» խաղից անմիջապես հետ, որը դորտմունդցիները հաղթեցին հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում՝ 1:1 (3:0):
«Լիվերպուլի» հետ խաղից հետո Մոուրինիոն քննադատել էր գլխավոր մրցավար Էնտոնի Թեյլորին, իսկ Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի օրենքների համաձայն՝ հանդիպման պաշտոնական ներկայացուցիչների հասցեին արգելված են ցանկացած մեկնաբանությունները:
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է չընդգրկվել մանչեսթերյան ակումբի հայտացուցակում, իսկ դրան զուգահեռ՝ Մխիթարյանի հետագա կարիերայի մասին մտածում են իտալացի լրագրողները:
Վերստուգվել են 2008 թվականի Օլիմպիական խաղերի դոպինգ թեստերի արդյունքները: Թեստի արդյունքում պարզվել է, որ բելառուս ծանրորդ Անդրեյ Ռիբակովն օգտագործել է արգելված խթանիչներ:
Միջազգային օլիմպիական կոմիտեն հրապարակել է 2008 և 2012 թվականի Օլիմպիական խաղերում մի շարք մարզիկների դոպինգ նմուշների վերստուգման արդյունքները:
Տեղի ունեցավ Անգլիական լիգայի գավաթի քառորդ եզրափակչի վիճակահանությունը: Ըստ դրա արդյունքների, «Մանչեսթեր Յունայթեդը», որը 4-րդ ռաունդում հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» (1:0), կհանդիպի «Վեսթ Հեմի» հետ, որը մրցաշարից դուրս թողեց «Չելսիին» (2:1): «Լիվերպուլն» «Էնֆիլդում» կընդունի «Լիդս Յունայթեդին», իսկ «Արսենալը» կխաղա «Սաութհեմփթոնի» հետ:
Բրիտանական մի շարք հեղինակավոր և ոչ այդքան հայտնի պարբերականներ գրեթե ամեն օր անդրադառնում են հայ կիսապաշտպանի բացակայությանը, խոսում նրա հնարավորությունների, նախորդ մրցաշրջանում Բունդեսլիգայում լավագույնը լինելու փաստի մասին:
Անգլիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Մանչեստեր Յունայթեդ»-ը հաղթեց «Մանչեստեր Սիթի»-ին: «Կարմիր սատանաներին» հաջողվեց հաղթել միայն մեկ գնդակի շնորհիվ, այն էլ խաղի 54-րդ րոպեին խփեց Խուան Մատան:
Անգլիայի լիգայի գավաթի շրջանակներում «Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում տեղի ունեցավ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը, որն ավարտեց «Կարմիր սատանաների» հաղթանակով՝ 1:0:
Անգլիայի լիգայի գավաթի շրջանակներում այսօր, Երևանի ժամանակով 23:00-ին կհանդիպեն «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»: Հանդիպումը տեղի կունենա «Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում:
Երկուշաբթի «Ոսկե գնդակի» հիմնադիր France Football-ը հրապարակել է մրցանակի 30 հավակնորդների ցուցակը: Դրանից հետո France Football-ի կայքում սկսվեց քվեարկություն երկրպագուների շրջանակում այն թեմայով, թե ում նրանք կգերադասեին հանձնել մրցանակը:
57 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ Նարեկ Հովհաննիսյանը, իսկ արծաթե մեդալակիր դարձավ Գոռ Գրիգորյանը: 61 կգ քաշային կարգում լավագույնը Վոլոդյա Ֆրանգուլյանն է, իսկ երկրորդ տեղում Գարիկ Բարսեղյանն է: 65 կգ քաշայինում առաջին հորիզոնականում Նարեկ Սիրոնյանն է, նրան հաջորդում է Արտակ Հովհաննիսյանը: 70 կգ քաշային կարգում անպարտելի էր Խաչատուր Պապիկյանը, երկրորդ տեղում՝ Վալտեր Մարգարյանն է:
Ուեյն Ռունին մտադիր չէ հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», մինչև չգերազանցի լեգենդար Սըր Բոբբի Չարլտոնի ռեկորդը: Չարլտոնը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դարձել է 249 գոլի հեղինակ և 40 տարի է՝ հանդիսանում է ակումբի պատմության մեջ լավագույն ռմբարկուն: Լեգենդի ռեկորդը խփելու համար Ռունիին մնում է դառնալ 4 գոլի հեղինակ:
Ի պատասխան՝ Սպալետին մի քանի անգամ գլխով խփեց սեղանին, իսկ հետո հարձակվեց լրագրողի վրա. «Ո՞վ է Ձեզ այստեղ ուղարկել: Ասացեք, Դուք ինչո՞ւ եք եկել: Ի՞նչ մթնոլորտի մասին եք խոսում: Ի՞նչ էիք ուզում ասել: Դուք ուզում եք վերադառնալ այն թեմային, որ մենք վա՞տ ենք աշխատում: Դուք շա՞տ լավ եք աշխատում»:
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մենամարտը, որը պետք է տեղի ունենար նոյեմբերի 12-ին Մանտե Կառլոյում, չեղարկվել է: Այս մասին տեղեկացրեց Արթուր Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը:
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները տարակուսանք են հայտնել Ժոզե Մոուրինիոյի՝ թիմից մեկուսանալու և աշխատանքի մեթոդների վերաբերյալ: Ինչպես հայտնի է դարձել The Times-ին, պորտուգալացին ամեն մարզումից առաջ բանավոր հանձնարարություններ է տալիս ֆուտբոլիստներին, որից հետո հեռանում է գրասենյակ, իսկ գործընթացը ղեկավարում է նրա օգնական Ռույ Ֆարիան:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ «Մանչեստեր Յունայթեդ»-ից: Այս մասին գրում է անգլիական The Sun-ը: Պարբերականը նշում է, որ Մխիթարյանը կարող է հեռանալ, քանի որ խաղաժամանակ չի ստանում Մանչեստերում:
Կիսապաշտպանը հասցրել էր վերականգնվել մինչև մանչեսթերյան դերբին, որը տեղի ունեցավ ԱՊԼ-ի 4-րդ տուրի շրջանակներում, սակայն այդ խաղում մասնակցությունն ավելի խորացրեց նրա վնասվածքը: Արդյունքում, 27-ամյա կիսապաշտպանն ակումբի խնդրանքով բաց թողեց Հայաստանի հավաքականի խաղերը:
41-ամյա Բեքհեմը ԱՄՆ-ում կզբաղվի «Ռեալի» բրենդի առաջխաղացմամբ, որտեղ կիսապաշտպանը հանդես է եկել «Լոս Անջելես Գելեքսի» ակումբի կազմում: Ինչպես հաղորդում է Marca-ն, այն մասին, թե երբ պաշտոնապես կսկսվի անգլիացու և մադրիդցիների համագործակցությունը, կհաղորդվի ավելի ուշ:
Հարգրիվսը հիշել է Մխիթարյանի խաղը «Բորուսիայում» առաջին տարիներին, որտեղ Հենրիխն այնքան էլ վստահ չէր խաղում: Սակայն նախկին կիսապաշտպանը խորհուրդ է տալիս ուշադիր նայել այն թվերին, որը գրանցեց Մխիթարյանը՝ 23 գոլ և 32 գոլային փոխանցում: Ըստ Հարգրիվսի՝ այս ցուցանիշը պարզապես ապշեցնող է:
Լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացել է «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը, լավագույն մարզչի մրցանակը հանձնվել է նրա մարզիչ Դիեգո Սիմեոնեին:
Սրտի կաթվածի հետևանքով հոկտեմբերի 25-ին մահացել է լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Կառլոս Ալբերտոն: