![](/banners/BeFunky-design.jpg)
Վահան Բիչախչյանին 5 րոպե պահանջվեց «Ժիլինայում» առաջին գոլը խփելու համար
![](https://168.am/wp-content/uploads/2017/07/20476096_1819253611718597_857718253742884554_n.jpg)
Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանին հինգ րոպե պահանջվեց «Ժիլինայի» կազմում իր առաջին գոլը խփելու համար:
Սլովակիայի առաջին դիվիզիոնի առաջին խաղում «Ժիլինայի» երկրորդ թիմը կարողացավ 4:2 հաշվով հաղթել «Բրատիսլավային»: Դուրս գալով խաղադաշտ երկրորդ խաղակեսի միջնամասում՝ Վահան Բիչախչյանն արդեն 5 րոպե անց կարողացավ գոլի հեղինակ դառնալ:
Խաղից հետո Վահանը նշել է, որ իր համար չափազանց կարևոր էր առաջին իսկ խաղում գոլ խփելը:
«Ես պետք է անընդհատ աշխատեմ, որպեսզի կարողանամ բարելավել կարողություններս և կրկին խաղալու հնարավորություն ստանամ:
Այս մարզադաշտը, երկրպագուները, թիմակիցներս հրաշալի էին: Նման մարզադաշտերում վատ չես խաղա»,- նշել է երիտասարդ ֆուտբոլիստը:
Սիրարփի Աղաբաբյան