«Լիվերպուլը» դադարեցրել է Նաբի Կեյտային ձեռք բերելու փորձերը
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ «Լիվերպուլն» այլևս չի փորձի ձեռք բերել «ՌԲ Լեյպցիգի» կիսապաշտպան Նաբի Կեյտային:
Գերմանական ակումբը բազմիցս հասկացրել է, որ մտադիր չէ բաժանվել Գվինեայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստից և դրա կապակցությամբ «կարմիրները» դադարեցրել են նրան ձեռք բերելու փորձերը:
«ՌԲ Լեյպցիգն» ավելի վաղ հրաժարվել էր վաճառել Կեյտային «Լիվերպուլին» 57 մլն ֆունտի դիմաց, իսկ հետո մերժել էր առաջարկը, որը բոնուսների հետ միասին կազմում էր 66 մլն ֆունտ:
Ըստ աղբյուրի տեղեկության, Կեյտան ինքը ցանկանում է տեղափոխվել «Լիվերպուլ», բայց հիմա Յուրգեն Կլոպը դիտարկում է այլ թեկնածություններ:
Սակայն, կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Լիվերպուլ» հաջորդ ամառ, երբ հնարավոր կլինի ակտիվացնել այն կետը, որը թույլ կտա գնել Կեյտայի տրանսֆերն ամրագրված գնով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը