«Մոնակոն» պատրաստ է վաճառել Մբապեին 200 մլն եվրոյով
«Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն կարող է այս ամառ հեռանալ ակումբից:
«Մոնակոյի» փոխնախագահ Վադիմ Վասիլևն ավելի վաղ հերքել էր տեղեկությունն այն մասին, որ 18-ամյա հարձակվողի տրանսֆերը «Ռեալը» համաձայնեցրել է 180 մլն եվրոյով:
Սակայն Մբապեի տեղափոխությունը, այնուամենայնիվ, հնարավոր է, բայց միայն 200 մլն եվրոյի դիմաց:
Մբապեի նկատմամբ հավակնություններ ունեն «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»: Դրա համար «Մոնակոյում» մտադիր են ֆուտբոլիստի վաճառքից ստանալ մաքսիմալ օգուտ:
«Մոնակոն» արդեն աշխատել է 167.5 մլն եվրո՝ Բերնարդու Սիլվային և Բենջամեն Մենդիին վաճառելով «Մանչեսթեր Սիթիին», Տիեմուե Բակայոկոյին՝ «Չելսիին», ինչպես նաև՝ ձևակերպելով մի շարք ուրիշ գործարքներ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը