
«Սանչեսը մնում է մեզ հետ». Արսեն Վենգեր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վեգները վստահ է, որ Ալեքսիս Սանչեսը չի հեռանա ակումբից:
Emirates Cup-ի շրջանակներում «Բենֆիկայի» նկատմամբ «Արսենալի» տարած հաղթանակից հետո Վենգերն ասել է, որ չի պլանավորում այս ամառ բաժանվել Ալեքսիս Սանչեսից:
«Ալեքսը գրիպ է հիվանդացել, նա ինձ երեկ գրել է այդ մասին: Նա կվերադառնա թիմ այնքան արագ, որքան դա հնարավոր է: Նա կմնա այստեղ»,- հայտարարել է ֆրանսիացի մարզիչը:
Հիշեցնենք, որ «Արսենալի» հետ Սանչեսի պայմանագրի ավարտին մնում է 1 տարի: Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Արսենալում» վստահ չեն, որ Սանչեսը կվերադառնա մարզումներին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը