Բաժիններ՝

Բասկետբոլ. Հայաստանի տղաների Մ16 հավաքականը հաղթանակ տարավ Ադրբեջանի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ

Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում Հայաստանի մինչև 16 տարեկանների ընտրանին հանդիպեց Ադրբեջանի հավաքականի հետ:

Հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի կամային հաղթանակով՝ 88:76 հաշվով:

Եզրափակչում Հայաստանի ընտրանին կհանդիպի Անդորրա-Ջիբրալթար զույգի հաղթողի հետ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Գեորգի Շախնազարովը, ով վաստակեց 36 միավոր:

Հիշեցնենք, որ Հայաստանի Մ16 հավաքականը Ա ենթախմբում զբաղեցրել էր առաջին հորիզոնականը՝ հաղթելով բոլոր հանդիպումներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս