
««Գալաթասարային» ավելի հեշտ կլինի ստանալ ինձ, քան Մարուան Ֆելաինիին». Ժոզե Մոուրինիո

Պորտուգալացին հերքել է կիսապաշտպանի՝ թուրքական ակումբ տեղափոխվելու մասին լուրերը:
««Գալաթասարային» ավելի հեշտ կլինի ստանալ ինձ, քան Մարուան Ֆելաինիին: Եթե նրանց մարզիչ է պետք, նրանք շանս ունեն: Բայց Մարուա՞նը: Մոռացեք դրա մասին: Նա չափազանց կարևոր է ինձ համար»,- Մոուրինիոյին է մեջբերում Тhe Mirror-ը:
Կիրակի թուրքական մամուլում տեղեկություն հայտնվեց, որ «Գալաթասարայը» պայմանագրի վերաբերյալ բանակցություններ է վարում Ֆելաինիի հետ:
29-ամյա կիսապաշտպանի պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ լրանում է 2018թ. ամռանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը