
Նեյմարը երեքշաբթի բուժզննություն կանցնի Կատարում՝ ՊՍԺ-ի համար

Ինչպես հաղորդում է Marca-ն, «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը երեքշաբթի՝ օգոստոսի 1-ին, Կատարում բուժզննություն կանցնի ՊՍԺ տեղափոխվելուց առաջ: Հենց այնտեղ էլ, ըստ աղբյուրի տվյալների՝ 25-ամյա բրազիլացին կհանդիպի փարիզեցիների նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի հետ:
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Նեյմարը ՊՍԺ տեղափոխվելու դեպքում պայմանագիր կստորագրի Qatar Sports Investments ընկերության հետ, որը ֆրանսիական ակումբի սեփականատերն է: Ըստ համաձայնագրի պայմանների՝ բրազիլացին կդառնա Կատարի 2022թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպանը և կստանա 300 մլն եվրո:
Հաղորդվում է նաև, որ ՈւԵՖԱ-ն ուզում է, որպեսզի Նեյի տեղափոխվելու դեպքում ՊՍԺ-ն վաճառի ֆուտբոլիստների՝ ընդհանուր առմամբ 110 մլն եվրոյի չափով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը