Նոր անուն Հայաստանի բարձրագույն առաջնությունում՝ «Լոռի»
Հայաստանի բարձրագույն առաջնությունում կա նոր անուն՝ Վանաձորը ներկայացնող «Լոռի» ֆուտբոլային ակումբը:
«Լոռի» ֆուտբոլային ակումբը Առաջին խմբի առաջնությանն ընդառաջ համալրվել է արդեն 18 ֆուտբոլիստներով:
Այդ ֆուտբոլիստներն են՝
Մաթևոսյան Գուրգեն
Հովհաննիսյան Վանյա
Մովսիսյան Վարդան
Ավետիսյան Վիգեն
Հունանյան Սամվել
Էլյազյան Գոռ
Ասբատուրյան Սմբատ
Ղարիբյան Էրիկ
Փարեմուզյան Դավիթ
Ասատրյան Մուրադ
Ասլանյան Դավիթ
Պետրոսյան Արտյոմ
Սարգսյան Զորի
Կոնդե Սեկու
Մարտիրոսյան Արման
Մելքոնյան Արմեն
Խաչատրյան Արմեն
Ղևոնդյան Մուշեղ
«Լոռիում» փորձաշրջան են անցնում նաև երեք լեգիոներներ:
Գանացիներ Յուսիֆ Օյուման և Տինգա Կոֆին, ինչպես նաև նիգերիացի Մայքլ Ակպալան կմասնակցեն առաջիկա ընկերական խաղին:
Ամենայն հավանականությամբ, Յուսիֆ Օյուման և Տինգան առաջիկա օրերին պայմանագիր կստորագրեն «Լոռի» ՖԱ-ի հետ:
Հուլիսի 30-ին, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում կկայանա «Լոռի» – «Փյունիկ-2» ընկերական հանդիպումը: Թիմին նախապատրաստել է ճանաչված մարզիչ Արմեն Ադամյանը:
Սիրարփի Աղաբաբյան