Բաժիններ՝

Մատիչը բուժզննություն է անցել «Մանչեսթեր Յունայթեդում»

«Չելսիի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը հաջողությամբ բուժզննություն է անցել «Մանչեսթեր Յունայթեդում»:

Հաջողությամբ անցնելով բոլոր բժշկական թեստերը «Մանչեսթեր Յունայթեդում», «Չելսիի» նախկին կիսապաշտպանը մոտակա ժամերին պայամանագիր կստորագրի «կարմիր սատանաների» հետ: Ինչպես հաղորդում է AS-ը, պայմանագիրը կստորագրվի 4 տարվա համար, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» սերբի համար «Չելսիին» կվճարի 44.7 մլն եվրո:

Մատիչը, ով նախորդ մրցաշրջանում «Չելսիի» հիմնական կազմում անցկացրել է 35 խաղ, կդառնա մանկունյանցիների երրորդ ձեռքբերումը Վիկտոր Լինդելյոֆից և Ռոմելու Լուկակուից հետո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31