Բաժիններ՝

««Ռեալը» գերազանց կազմ ունի, ես փոփոխություններ չեմ ուզում». Զինեդին Զիդան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հերթական անգամ նշել է, որ շատ գոհ է իր թիմի ֆուտբոլիստներից: Ֆրանսիացի մասնագետը նշել է նաև, որ նոր ֆուտբոլիստների ձեռքբերման անհրաժեշտություն չկա:

««Ռեալը» գերազանց կազմ ունի, ես փոփոխություններ չեմ ուզում: Մենք հաղթանակներ ենք տարել, մեր թիմում խաղում են լավագույն ֆուտբոլիստները, ովքեր ձգտում են կրկնել հաջողությունը: Համենայն դեպս, մենք ուզում ենք փորձել անել դա: Դեռ միայն Ռոնալդուն մեզ հետ չէ:

Մենք հասկանում ենք, որ մրցաշրջանը շատ դժվար կլինի, քանի որ բոլորն ուզում են հաղթել «Ռեալին», բայց ավելի լավ մեզ համար»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31