
Մոուրինիոն «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունից պահանջում է ձեռք բերել Պերիշիչին

Մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն լրջորեն պահանջում է ձեռք բերել «Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչին:
Վերջին մի քանի ամիսներին «Մանչեսթեր Յունայթեդն» անհաջող փորձեր է անում՝ համոզելու «ներաձուրիներին» վաճառել Իվան Պերիշիչին: Այնուամենայնիվ, իտալական ակումբն անընդհատ ավելի շատ գումար է պահանջում անգլիացիներից՝ հասկացնելու համար, որ նրանք մտադիր չեն բաժանվել խորվաթից:
Իտալական ԶԼՄ-ները վստահեցնում են, որ հիմա «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչը գտնվում է ցասման մեջ, քանի որ «կարմիր սատանաներին» մինչև հիմա չի հաջողվել առաջընթաց գրանցել «Ինտերի» հետ բանակցություններում:
Նշվում է, որ հիմա «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Պերիշիչի համար վճարել 53 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը