
«Վահանի գոլը վերջնականապես կոտրեց մրցակցին: Շատ գեղեցիկ և վստահ գոլ էր». Գոլյան

«Ժիլինայի» երկրորդ թիմի գլխավոր մարզչի օգնական Տիբոր Գոլյանը խոսել է թիմի նորեկ, Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի առաջին հանդիպման մասին:
Գոլյանը նշել է, որ իրենք շատ ուրախ են, որ Վահանը կարողացավ գոլ խփել հենց մեկնարկային խաղում:
«Վահանի գոլը վերջնականապես կոտրեց մրցակցին: Շատ գեղեցիկ և վստահ գոլ էր»,- նշել է Գոլյան:
Հիշեցնենք, որ Սլովակիայի առաջին դիվիզիոնի առաջին խաղում «Ժիլինայի» երկրորդ թիմը կարողացավ 4:2 հաշվով հաղթել «Բրատիսլավային»: Դուրս գալով խաղադաշտ երկրորդ խաղակեսի միջնամասում՝ Վահան Բիչախչյանն արդեն 5 րոպե անց կարողացավ գոլի հեղինակ դառնալ:
Սիրարփի Աղաբաբյան