
Գեորգի Շախնազարովը և Աննա Ասլանյանը՝ Եվրոպայի C դիվիզիոնի լավագույն բասկետբոլիստներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության եզրափակչում հաղթեց Ջիբրալթարի հավաքականին և նվաճեց չեմպիոնի կոչումը: Ինչպես տեղեկացրին Բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայից, Անդորրայում ընթացող Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնության եզրափակչում Հայաստանի հավաքականը 88-70 հաշվով հաղթեց Ջիբրալթարի հավաքականին և դարձավ Եվրոպայի առաջնության հաղթող:
Հայաստանի ընտրանու կազմում ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Գեորգի Շախնազարովը, ով վաստակեց 27 միավոր: Կիսաեզրափակչում Հայաստանի հավաքականը 88-76 հաշվով հաղթել էր Ադրբեջանի հավաքականին:
Բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունում լավագույն բասկետբոլիստ է ճանաչվել Գեորգի Շախնազարովը:
Նշենք նաև, որ բասկետբոլի Հայաստանի պատանեկան հավաքականի առաջատար խաղացող Աննա Ասլանյանը նույնպես ճանաչվել է լավագույնը` աղջիկների Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում:
Սիրարփի Աղաբաբյան