«Գալաթասարայը» բանակցություններ է վարում Մարուան Ֆելաինիի հետ
Բելգիացին կարող է տեղափոխվել իր համար նոր առաջնություն:
«Գալաթասարայի» մարզական տնօրեն Ջենկ Էրգյունը կիսվել է լուրով. ակումբը մտադիր է ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելաինիիին:
«Անակնկալներ կլինեն: Մենք բանակցություններ ենք վարում Ֆելաինիի հետ: Մենք հարցում ենք ուղարկել և մոտ ենք ստորագրելուն: Մեզ պետք է այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսին նա է, ով շատ կշարժվի դաշտի կենտրոնում»,- Էրգյունի խոսքերն է մեջբերում Turkish Football-ը:
Թուրքերն արդեն համաձայնեցրել են անձնական պայմանագրի պայմանները 29-ամյա բելգիացու հետ:
Transfermarkt-ը Մարուանին գնահատում է 12 մլն եվրո: Նա տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ» 32.4 մլն եվրոյով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը