Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Վերջին մի քանի օրերի ընթացքում Ֆրանսիայում քառասուն մարդ է խեղդվել՝ փորձելով գետերում և ջրանցքներում լողալով զովանալ ռեկորդային շոգից։
Ինչպես փոխանցում է Reuters-ը, այս մասին հայտնել է Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկոռնյուն։ Ըստ աղբյուրի՝ ռեկորդային բարձր ջերմաստիճանի ալիքը տարածվել է եվրոպական մի շարք երկրներում՝ ընդգրկելով Մեծ Բրիտանիան, Իտալիան, Շվեյցարիան և Իսպանիան։ Շոգի պատճառով խափանվել է դպրոցների աշխատանքը, փակվել են զբոսաշրջային վայրերը, այդ թվում՝ Էյֆելյան աշտարակը։
Ըստ «Meteo France» օդերևութաբանական ծառայության՝ Ֆրանսիան հունիսի 23-ին գրանցել է ռեկորդային ամենատաք օրը, երբ երկրի հարավ-արևմուտքում գտնվող մի քաղաքում ջերմաստիճանը հասել է 44.3 աստիճան Ցելսիուսի։ Ծառայության տեղեկատվությամբ՝ Ֆրանսիայի 54 դեպարտամենտներում հայտարարվել է տագնապի կարմիր ռեժիմ, ինչն աննախադեպ երևույթ է։
Ամբողջ երկրում մարդիկ փորձում են զովանալ ջրանցքներում և գետերում լողալով։Կառավարության արտակարգ նիստում երկրի վարչապետը տխուր աղետ է համարել ջրահեղձության դեպքերը՝ նշելով, որ հունիսի 18-ից ի վեր մահացել է 40 մարդ, որոնց մեծ մասը՝ երիտասարդներ։

