Բաժիններ՝

Ըստ FourFourTwo-ի վարկածի՝ Մարադոնան ճանաչվեց մեծագույն ֆուտբոլիստը պատմության մեջ, Մեսսին երկրորդն է, Ռոնալդուն՝ հինգերորդը

Կրիշտիանուից առաջ անցան Պելեն և Կրոյֆը:

FourFourTwo պարբերականի կայքը հրապարակել է պատմության 100 մեծագույն ֆուտբոլիստների ցանկը: Առաջին տեղը գրավել է արգենտինացի Դիեգո Մարադոնան:

«Պելեն ավելի շատ գոլ է խփել, Մեսսին ավելի շատ տիտղոս է նվաճել: Երկուսն էլ ավելի ստաբիլ կյանք են ունեցել, քան ավելորդ քաշով նախկին կոկայինամոլը, ով գլխավորեց թոփը: Դիեգոի հարաբերությունները ֆուտբոլի հետ անընդհատ դառնում էին ավելի լարված ամբողջ կարիերայի ընթացքում: Բայց եթե դուք տեսել եք Դիեգո Մարադոնային գնդակով, ապա ամեն ինչ կհասկանաք»,- գրում է Էնդրյու Մյուրեյը «Նապոլիի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվողի մասին տեքստում:

Երկրորդ տեղը գրավել է Լիոնել Մեսսին, երրորդը դարձավ Պելեն: Չորրորդ տեղը լրագրողները տվեցին Յոհան Կրոյֆին, հինգերորդը՝ Կրիշտիանու Ռոնալդուին: Վեցերորդից տասներորդ տեղերը գրավեցին Ալֆրեդո Դի Ստեֆանոն, Ֆրանց Բեկենբաուերը, Զինեդին Զիդանը, Ֆերենց Պուշկաշը և Ռոնալդոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս