
«Չելսին» պատրաստ է առաջարկել Ալեքս Սանդրոյի համար պաշտպանների համար ռեկորդային 68 մլն եվրո

«Չելսին» չի դադարեցնում «Յուվենթուսի» ձախ պաշտպան Ալեքս Սանդրոյի ձեռքբերման փորձերը:
Ըստ The Times-ի տեղեկության, Բրազիլիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստի համար լոնդոնցիները համաձայն են վճարել 68 մլն եվրո՝ համաշխարհային ֆուտբոլում ռեկորդային գին պաշտպանների համար:
Ավելի վաղ թուրինցիները մերժել են Սանդրոյի վերաբերյալ «Չելսիի» 50, 60 և 63 մլն եվրոյի չափով 3 առաջարկները:
Տվյալ պահին ամենաթանկ պաշտպանը հանդիսանում է Բենջամեն Մենդին, ով մեկ շաբաթ առաջ 57.5 մլն եվրոյով «Մոնակոյից» տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթիի»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը