Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններ է վարում Էրերայի հետ

Մոտ ժամանակները «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Էրերան կարող է երկարաձգել համաձայնագիրը ակումբի հետ:

Էրերան հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 2014թ. ամառվանից: Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ մրցաշրջանի վերջում:

Դրա կապակցությամբ «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչները սկսել են բանակցությունները ֆուտբոլիստի հետ ներկայիս պայմանագրի երկարաձգման վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է Express պարբերականը:

Նշվում է, որ Էրերան հանդիսանում է Ժոզե Մոուրինիոյի խաղի կառուցման բանալին, այնպես որ 27-ամյա իսպանացու երկարաձգման համար ակումբը կանի ամեն հնարավոր բան:

Ավելի վաղ մամուլում գրել էին Էրերայի նկատմամբ «Բարսելոնայի» հետաքրքրության մասին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31