Բաժիններ՝

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագրի առաջին փուլին մասնակցել է 120 սփյուռքահայ պատանի

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի առաջին փուլին մասնակցել է 120 սփյուռքահայ պատանի։

Այս մասին տեղեկացրել են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից՝ հավելելով, որ առաջին փուլը մեկնարկել էր հունիսի 12-ից։Երկշաբաթյա ծրագրի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, Իսպանիայից և ԱՄՆ-ից ժամանած հայ պատանիները հնարավորություն են ունեցել առավել խորությամբ ճանաչելու Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը, կատարելագործելու հայոց լեզվի իմացությունը, ձեռք բերելու նոր ընկերներ և ամրապնդելու կապը հայրենիքի հետ։

Հաղորդագրության համաձայն՝ ծրագրի առաջին փուլի մասնակիցներն արդեն հունիսի 23-ին վերադառնում են իրենց բնակության երկրներ՝ իրենց հետ տանելով նոր գիտելիքներ, արժեքավոր փորձառություն, նոր ընկերներ և հայրենիքի հետ ավելի ամուր կապ։

«Քայլ դեպի տուն» ծրագրի երկրորդ փուլը կմեկնարկի հունիսի 26-ին և կշարունակվի մինչև հուլիսի 8-ը՝ համախմբելով աշխարհի տարբեր երկրներից ժամանած նոր մասնակիցների։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930