
«Իհարկե, «Չելսին» ֆավորիտ է ԱՊԼ-ում». Անտոնիո Կոնտե

«Կապույտների» գլխավոր մարզիչը վստահ է տիտղոսի պաշտպանության մեջ: «Իհարկե, «Չելսին» մրցաշրջանի ֆավորիտն է. մենք հաղթել ենք վերջին ԱՊԼ-ն: Նոր մրցաշրջանը բարդ կլինի: Դուք գիտեք՝ ինչ կատարվեց Անգլիայում. Նախ՝ տիտղոսը վերցրեց «Չելսին», հետո՝ «Լեսթերը»: Մենք պետք է զգույշ լինենք և չպետք է ոչ մի թիմի թեթևամտորեն վերաբերվենք:
Նորմալ է, որ թոփ-ակումբներն ուժեղանում են՝ գնելով աստղային ֆուտբոլիստների: Նոր մրցաշրջանը լուրջ փորձություն կլինի մեզ համար: Կարևոր է, որ ֆուտբոլիստները հասկանան իմ ֆուտբոլը և հարմարվեն դրան: Բակայոկոյին ժամանակ է պետք. դա դժվարություն է ինձ համար: Պետք է նրանց հասցնել իմ գաղափարը: Դա վերաբերում է նաև Մորատային: Ինչ վերաբերում է երիտասարդությանը, ապա ես պատրաստ եմ փորձել երիտասարդ ֆուտբոլիստի, եթե նա ուժեղ լինի»,- ասել է Կոնտեն Goal-ին:
Կոնտեն հաղթեց ԱՊԼ-ն առաջին իսկ մրցաշրջանում: «Չելսին» տիտղոսի պաշտպանությունը կսկսի օգոստոսի 12-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Բերնլիին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը