
Գրիզմանը «Բարսելոնայի» թեկնածուների ցանկում է

Ինչպես հաղորդում է Marca-ն, Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը գտնվում է «Բարսելոնայի» նոր հարձակվողի հնարավոր թեկնածուների ցուցակում, այն դեպքում, եթե Նեյմարը հեռանա կատալոնական ակումբից:
Գրիզմանի պայմանագրում նախատեսված է 100 մլն եվրոյի չափով հրաժարագին, որը վճարելով «Բարսելոնան» կարող է իրականացնել ֆուտբոլիստի տրանսֆերը: Ընդ որում, ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը որոշում է կայացրել մնալ «Ատլետիկոյում» առնվազն մինչև ձմեռ, քանի որ տրանսֆերային արգելքի պատճառով ակումբը չի կարող ձեռք բերել նոր ֆուտբոլիստներ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը