![](/banners/BeFunky-design.jpg)
Լիոնել Մեսսին չի ուզում Ֆելիպե Կոուտինիոյին տեսնել «Բարսելոնայում»
![](https://168.am/wp-content/uploads/2017/07/2121533-44387870-2560-1440.jpg)
Կատալոնացիների առաջատարն իր ֆավորիտն ունի: «Բարսելոնան» բանակցություններ է վարում «Լիվերպուլի» հետ Կոուտինիոյի տրանսֆերի վերաբերյալ, բայց դրա վրա բացասական ազդեցություն կարող է ունենալ Մեսսիի կարծիքը, ով չի ուզում տեսնել «կարմիրների» կիսապաշտպանին թիմում:
Ինչպես տեղեկացնում է Don Balon-ը, արգենտինացին ուզում է, որպեսզի «Բարսելոնան» այս տրանսֆերային պատուհանի ժամանակ գնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալիին:
Ավելի վաղ բրիտանական մամուլը հաղորդել էր, որ «Լիվերպուլը» մտադիր չէ բաց թողնել Կոուտինիոյին 150 մլն եվրոյից պակաս գնով:
Ըստ The Mirror-ի տվյալների՝ «Բարսելոնան» պատրաստ է Կոուտինիոյի վերաբերյալ գործարքի մեջ ներառել կիսապաշտպան Իվան Ռակիտիչին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը