Ռոնալդուի պատմական դուբլը օգնեց Պորտուգալիային 5:0 հաշվով հաղթել Ուզբեկստանին
Պորտուգալիայի ազգային հավաքականը 2026 թվականի աշխարհի առաջնության K խմբի երկրորդ տուրում 5:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ուզբեկստանի նկատմամբ։
Հյուսթոնում կայացած հանդիպման ընթացքում դուբլի հեղինակ է դարձել թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ մեկական գոլ են խփել Նունու Մենդեշն ու Ռաֆայել Լեաուն։ Ուզբեկստանի դարպասապահ Աբդուվոհիդ Նեմատովը նաև ինքնագոլի հեղինակ է դարձել։
Այս գոլի շնորհիվ Ռոնալդուն դարձել է ֆուտբոլի պատմության առաջին խաղացողը, որը գոլ է խփել աշխարհի առաջնությունների վեց տարբեր խաղարկություններում։
Երկու տուրից հետո Պորտուգալիան ունի 4 միավոր և գլխավորում է K խմբի մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում Կոլումբիան է՝ 3 միավորով, երրորդում՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը՝ 1 միավորով, իսկ Ուզբեկստանը շարունակում է մնալ առանց միավորների։

