Բաժիններ՝

«Ես կաշխատեմ մնալ «Մանչեսթեր Սիթիում» որքան հնարավոր է՝ երկար». Պեպ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատմել է անգլիական ակումբը երկար մարզելու ցանկության մասին:

«Ես կաշխատեմ մնալ որքան հնարավոր է՝ երկար, որպեսզի օգնեմ «Մանչեսթեր Սիթիին» շարունակել առաջընթացը և մնալ բարձունքում: Կարծում եմ, որ ակումբը պետք է աշխատի և որոշակի պահերի լսի մենեջերին, ինչպես նաև իր որոշումները կայացնի՝ կապված ապագայի հետ: Ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի: Աշխարհի բոլոր մարզիչները կախված են արդյունքներից:

Մեր նորեկներն իսկապես լավն են, այնքան լավը, որ դա կախված չէ նրանից, թե ով կլինի մարզիչը: Ակումբի համար դա ամենակարևորն է: Բերնարդու Սիլվան և Էդերսոնը 23-24 տարեկան են: Մյուս տղաների միջին տարիքն այնքան փոքր է, որ հաջորդ 5-7 տարիները նրանք թիմում կլինեն: Եվ մենք ուզում ենք տիտղոսը որքան հնարավոր է՝ շուտ»,- ասել է Գվարդիոլան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս