Մադրիդի երկնաքերում հրդեհ է բռնկվել․ իրականացվել է տարհանում
Մադրիդում գտնվող Իսպանիայի ամենաբարձր երկնաքերերից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով շենքից տարհանվել են մարդիկ։ Այս մասին հայտնում է El País թերթը։
Դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության բազմաթիվ ստորաբաժանումներ։ Նախնական տեղեկություններով՝ զոհեր և ծանր տուժածներ չկան։ Երկու աշխատակցի ցուցաբերվել է բժշկական օգնություն՝ ծխից թեթև թունավորման պատճառով։
Լրատվամիջոցի տվյալներով՝ միջադեպին, հնարավոր է, նախորդել է շենքի ներսում տեղի ունեցած պայթյունը, սակայն հրդեհի պատճառները դեռևս պարզվում են։
Հաղորդվում է, որ հրդեհն արդեն վերահսկողության տակ է վերցվել։
Շենքն ունի 45 հարկ և մոտ 248 մետր բարձրություն։

