Բաժիններ՝

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է ԱՄՆ հավաքականի առաջատարներին

«ԱՄՆ – Աշխարհ» պատանեկան հավաքականների շախմատային մրցախաղի 3-րդ օրը աշխարհի պատանեկան հավաքականի առաջատար Հայկ Մարտիրոսյանը (2544) կարևոր հաղթանակներ է տոնել ԱՄՆ ուժեղագույն պատանի շախմատիստների՝ Ջեֆֆրի Սյունի (2646) և Սամուել Սևյանի (2633) նկատմամբ: Ընդհանուր առմամբ մրցաշարային 3-րդ օրը շատ լավ է դասավորվել աշխարհի հավաքականի համար:

Մինչև 17 տարեկանների թիմը 2 մրցախաղերն էլ ավարտել է հաղթանակով՝ համապատասխանաբար 3-1 և 3.5 – 0.5 հաշվով: 6 փուլերից հետո մրցախաղում հաշիվն է 15-9՝ օգուտ աշխարհի հավաքականի: 3-րդ մրցախաղային օրը մինչև 14 տարեկանների հավաքականը հաղթանակ տոնեց 4-0 հաշվով: Այստեղ հաշիվն է 8.5 – 3.5: Մրցախաղի ընդհանուր հաշիվն է 23.5 – 12.5:

Հուլիսի 29-ին տեղի կունենան մինչև 17 տարեկանների մրցախաղի 7-րդ և 8-րդ տուրերը, իսկ մինչև 14 տարեկանների մրցախաղում՝ 4-րդ տուրը: Գործնականում աշխարհի հավաքականը ապահովել է հաղթանակը: Մնացած 12 խաղերում նրանց պետք է վաստակել է միայն 1 միավոր:

Մինչև 17 տարեկանների մրցախաղում անցկացվելու է 8 տուր, իսկ մինչև 14 տարեկանների պայքարում՝ 4:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս