Բաժիններ՝

Կոուտինիոյի հեռանալու դեպքում «Լիվերպուլը» կարող է ձեռք բերել Պուլիշիչին

Ինչպես հաղորդում է Mirror-ը, Ֆելիպե Կոուտինիոյի հեռանալու դեպքում «Լիվերպուլը» կարող է ձեռք բերել Դորմտունդի «Բրոուսիայի» 18-ամյա կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչին: Ավելի վաղ մամուլը հաղորդել էր, որ «Բարսելոնան» հետաքրքրված է բրազիլացու տրանսֆերով և նույնիսկ անձնական պայմանավորվածության է հասել նրա հետ:

Ըստ աղբյուրի տեղեկության, Պուլիշիչի թեկնածության մեջ հետաքրքրված է անձամբ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Նշվում է, որ «կարմիրների» մարզիչը հանդիսանում է 18-ամյա ամերիկացու տաղանդի մեծ երկրպագուն:

Կրիստիան Պուլիշիչը հանդես է գալիս «Բորուսիայի» կազմում 2016 թվականից: Թիմի կազմում Պուլիշիչն անցկացրել է 53 խաղ և դարձել է 7 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս