
««Մանչեսթեր Սիթիի» մոտ այդքան էլ շատ գումար չի մնացել տրանսֆերների համար». Պեպ Գվարդիոլա

Իսկապե՞ս:
«Պաշտպանության կենտրո՞նը: Ես գոհ եմ Ջոն Սթոունզից, Վենսան Կոմպանիից և Նիկոլաս Օտամենդիից: Բայց կտեսնենք:
Մեզ մոտ այդքան էլ շատ գումար չի մնացել տրանսֆերների համար: Մենք արդեն շատ ենք ծախսել, որովհետև շատ դիրքերում էինք պակասորդ զգում: Եթե տրանսֆերային շուկան մեզ հնարավորություն ընձեռի, մենք կփորձենք»,- Գվարդիոլային է մեջբերում Manchester Evening News-ը:
2016թ. ամառվանից, երբ Գվարդիոլան գլխավորեց «Մանչեսթեր Սիթին», ակումբը տրանսֆերների վրա ծախսել է 453 մլն եվրո:
Հուլիսի 24-ին «Մանչեսթեր Սիթին» ավարտեց ռեկորդային գնով պաշտպանի տրանսֆերը՝ ստորագրելով Բենջամեն Մենդիին «Մոնակոյից» 57.5 մլն եվրոյով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը