«Նեյմարի վաճառքից ստացված գումարը թույլ կտա ուժեղացնել թիմը». «Բարսելոնայի» նախագահ Պեպ Բարտոմեու
Կատալոնացիների ղեկավարը պի բացառում, որ բրազիլացին կհեռանա ակումբից:
«Մենք ուզում ենք, որպեսզի Նեյմարը մնա «Բարսելոնայում», բայց նրա պայմանագրում հրաժարագին կա նախատեսված: Եթե դուք ուզում եք գնալ, ապա պետք է վճարեք: Մենք ոչինչ չենք քննարկել: Երբ վերադառնանք Իսպանիա, ապա կնստենք և կբանակցենք նրա հետ:
Այն գումարներով, որոնք կստացվեն նրա վաճառքից, մենք կարող ենք ուժեղացնել թիմը: «Պարի Սեն-Ժերմե՞նը»: Նրանք պետք է վճարեն ամբողջ հրաժարագինը՝ մինչև վերջին ցենտը»,- Բարտոմեուին է մեջբերում AS-ը:
Ըստ L’Equipe-ի տեղեկության, ՊՍԺ-ի ղեկավարությունը պայմանավորվել է ֆուտբոլիստի հետ տարեկան 30 մլն եվրո աշխատավարձի վերաբերյալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը