Բացարձակ տխուր չեմ, լոկ տղամարդու խոսք եմ ասում, որ տխուր չեմ, խորը հասկանալով եմ ասում, որ իմ մոտ ամեն ինչ շատ ավելի լավ է, քան այնտեղ: Ես մարզիկ եմ եղել ու պետք է ասեմ էլի, որ ոնց որ իմ ափսեի մեջ չլինեի այնտեղ:
Տղամարդու գործողությունների արդյունքում կնոջը պատճառվել է 10 000 դրամի գույքային վնաս: Նրան մեղադրանք էր առաջադրվել բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար :
Պարզվել է, որ բնակարանի սեփականատերը 5 օր է չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, իսկ որդին դրսից չի կարողանում դուռը բացել:
նդհանրապես սահմանադրական փոփոխությունների մասին խոսելիս միշտ ասել եմ, որ այսօր մենք մեր երկրում շատ ավելի լուրջ խնդիր ունենք՝ Սահմանադրությունը ճիշտ հասկանալու խնդիր: Եթե Սահմանադրությունը ճիշտ չի հասկացվում՝ հայկական սահմանադրական իրավունքի չափազանց ցածր մակարդակի պատճառով, ապա վերջին հաշվով լրիվ միևնույն է դառնում, թե ինչ կփոխվի Սահմանադրության տեքստում:
430 բնակարանի կառուցումն, ըստ Հանրության հետ կապերի և տեղեկատվության վարչության, պետք է մեկնարկեր մայիսի մեկից:
Նախաքննության ընթացքում նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել կնոջ մոր դեմքին և մարմնի տարբեր մասերին՝ դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ քիչ առաջ մահացել է:
Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից դանակի սպառնալիքով Ավան-Առինջի թիվ 5 հասցեում գործող խանութի դրամարկղից 200.000 դրամ հափշտակելու մասին:
Վարդազարյանների բոլոր երեխաներն առողջ են: Եթե ուշադրություն դարձնող լինի` իրենք սովորելու ընդունակ, նորմալ երեխաներ են: Պարզապես այդ ընտանիքը սոցիալապես ծայրահեղ աղքատ է: Գյուղում նույնիսկ սեփական տուն չունեն: Ապրում են ուրիշի տան նկուղային հարկում, որի համար վարձ չեն վճարում: Իրենց հանապազօրյա հացը վաստակում են, հիմնականում, ուրիշների անասունները պահելով:
Փարաքար գյուղի Երևանյան փողոցի ստորգետնյա դիտահորերից գողացել են «ԱրմենՏել» ՓԲԸ-ին պատկանող 300 մ երկարության հեռախոսային մալուխ:
Պաշտպանության նախարարին ուղեկցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջայց է կատարել զորամասի տարածքում, հետևել զորամասի առօրյային, մարտական պատրաստության միջոցառումների կատարմանը:
Քաղաքացիների շրջանում կատարած 168.am-ի հարցումները ցույց տվեցին, որ մարդիկ կամ դժգոհ են Հայաստանում խոսքի ազատության բացակայությունից, կամ էլ համարում են, որ այն ծայրաստիճան ազատ է:
Մեծ է մամուլի դերն ու նշանակությունը բոլորիս կյանքում: ԶԼՄ-ների և աշխատակիցների սրտացավ ու անաչառ աշխատելաոճի արդյունքում հասարակությունը մշտապես իրազեկ է լինում աշխարհում կատարվող կարևորագույն իրադարձությունների մասին:
Ապրիլի 30-ին Շերամի փողոցի թիվ 113 շենքի բակում իր ծանոթ Կարենն օգտվելով այն հանգամանքից, որ ինքը խմած է` իր տաբատի գրպանից գողացել է 139.000 դրամ:
Ազատությունն այն արժեքն է, որը մեր ազգն ու պետությունն ընտրել է որպես հարատևման, զարգացման ու առաջընթացի հիմնական ուղի: Ազգերը ազատությամբ է, որ ձեռք են բերում լիարժեք զարգացման հնարավորություն: Հայ ազգը իր հարատևման 4500 տարիների ընթացքում չափազանց մեծ գին է վճարել ազատության համար:
Մայիսի 3-ին, ժամը 14.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասի թիվ 362/1 տան տանիքը երկու օր առաջ ուժեղ քամուց վնասվել է, առկա է տանիքի կառուցատարրերի փլուզման վտանգ. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Մայիսի 4-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:
Հայաստանում գործող միակ պետական կենդանաբանական այգում 2013թ. տարեվերջի դրությամբ առկա է եղել 180 տեսակի կենդանի: Կենդանիների գլխաքանակը կազմել է 1 234: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
Վանաձոր քաղաքի բնակիչ, 1994թ. ծնված Արման Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պարտադիր ժամկետային զինծառայող, նռնակաձիգ, զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով 2013թ. նոյեմբերի 29-ին ժամը
Կինը հաղորդում է տվել, որ թոռը կամ դուստրը մտել են իր ննջասենյակ և գողացել իրեն պատկանող 400.000 դրամը և 200 ԱՄՆ դոլարը:
Եղիազարյանի խոսքով՝ ինքը փորձել է բացատրել, որ Մանուկյանի անձի դեմ ոչինչ չունի, պարզապես խոսել է որպես դեսպան նրա սխալների մասին, որի իրավունքն ունի:
Մեդիափորձագետի կարծիքով` դժվար է ասել, թե խոսքի ազատությունը Հայաստանում որքան է զարգացել. «Պարզապես պետք է ասեմ, որ օրենսդրական դաշտը խոսքի ազատության զարգացմանը նպաստում է, այլ հարց է, որ կան ուրիշ գործոններ, որոնք խոչընդոտում են: Դա հատկապես լրատվամիջոցների կախվածությունն է պետությունից կամ որոշ կուսակցական կամ օլիգարխիկ խմբերից: Եթե ասենք, որ շատ առաջ է գնում, դա այդպես չէ: Այսպես ասած՝ փորձում է զարգանալ»:
Մայիսի 1-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Մարտունու քննչական բաժանմունքից Մարտունու բաժնում գրություն է ստացվել, որ նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, ՌԴ քաղաքացի, 1969 թ. ծնված Կամո Ս.-ն (հոգեկան հիվանդ) իր ազգականի 2 տարեկան որդուն գրկելով` կանգնել է Ծովասար գյուղում գտնվող ձորի եզրին և ձեռքին եղած դանակը երեխայի պարանոցին մոտեցնելով` սպառնացել, որ իրեն մոտենալու դեպքում երեխային կսպանի և կնետի ձորը:
«Ով ինչ ուզում, ինչ խելքին բրդում է, ասում է և գրում: Իմ կարծիքով` ոչ ոք ոչ ոքի չի կաշկանդում: Համենայն դեպս, ես նման բան չեմ զգացել, որ ուզենամ ինչ-որ բան ասել և չկարողանամ: Պարզ է, որ քաղաքական դաշտն ունի իր պաշտոնական մամուլը: Ասենք, նույն Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնական ալիք է, էդ իրենցն է: Տպագիր մամուլը մի քիչ ավելի ազատ է»:
ԱԻՆ եւ Շտապ օգնության աշխատակիցները ժամեր շարունակ աշխատում են շենքի բնակարաններից մեկում հայտնաբերված դին դուրս բերել:
Երևան-Արտաշատ խճուղուն կից «Լիլի» հարսանյաց հանդիսությունների սրահում, երեք կրակոցով սպանվել էր սրահի սեփականատեր Գրիգոր Խաչատրյանը:
«Երբ դու լավ դերձակ ես, լավ վարսավիր, լավ գրող, լավ նկարիչ, ունես պահանջարկ, և քեզ մոտ են գալիս մազերը սարքելու, քո գրածներն են կարդում, քո նկարներն են գնում և այլն, պահանջված, լավ մասնագետ ես, բայց դու վարպետ ես դառնում այն ժամանակ, երբ համքարությունն է քեզ ընդունում, իբրև այդպիսին: Շնորհակալ եմ, որ ինձ վարպետ ձեռնադրեցիք»,- իր շնորհակալական խոսքում ասաց Մեսրոպ Հարությունյանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, որոշել է Սերգո Կարապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար:
«Կարելի է ասել, որ այս մայիսի 3-ը մենք դիմավորում ենք առանձնապես քիչ փոփոխված իրավիճակում, այսինքն` այն, ինչ կարելի էր ասել մեկ տարի առաջ, կարելի է կրկնել և այսօր, որ Հայաստանում բավականին լավ են զարգանում առցանց լրատվամիջոցները, և այստեղ հիմնական ազատության սահմանափակումն ունի օբյեկտիվ պատճառներ»:
Նրանց ժամանելուց հետո պարզվել է, որ թաղամասի տներից մեկում են հնչել կրակոցները եւ տանտիրոջը` 46-ամյա Տիգրան Թադեւոսյանին գտել են մահացած: