Բ. Նավասարդյան. «Մենք մտնում ենք այնպիսի տարածաշրջան, որտեղ խոսքի ազատությունը, մեղմ ասած, հիմնական արժեքներից չէ»
«Կարելի է ասել, որ այս մայիսի 3-ը մենք դիմավորում ենք առանձնապես քիչ փոփոխված իրավիճակում, այսինքն` այն, ինչ կարելի էր ասել մեկ տարի առաջ, կարելի է կրկնել և այսօր, որ Հայաստանում բավականին լավ են զարգանում առցանց լրատվամիջոցները, և այստեղ հիմնական ազատության սահմանափակումն ունի օբյեկտիվ պատճառներ»,- այսօր, մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի մամուլի ղեկավար, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակութ յան ֆորումի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը:
Խոսելով առցանց լրատվամիջոցների, խոսքի ազատության սահմանափակման պատճառների մասին` Բ. Նավասարդյանն ասաց. «Դա ծանր ֆինանսատնտեսական վիճակն է: Եվ առցանց լրատվամիջոցներն ունենալով ավելի մեծ լսարան, միևնույն ժամանակ ստիպված են օգտվել տարբեր ռոտացիաներից (սպիտակ և սև): Դա, իհարկե, որոշ չափով կարող է կաշկանդել նաև լրատվամիջոցներում աշխատող լրագրողների ազատությունը»:
Ըստ բանախոսի տպագիր լրատվամիջոցներում մոտավորապես նույն վիճակն է ազատության առումով, սակայն նաև հեռանկարներն ավելի մշուշոտ են, քան առցանց լրատավմիջոցների, քանի որ լսարանի մեծացման մասին այստեղ խոսք չի կարող լինել.
«Եվ վերջին բոլոր տարիներին մենք ունեցել ենք լսարանի նվազում տպագիր լրատվամիջոցներում»:
Իսկ հեռուստատեսությունը, բանախոսի դիտարկմամբ, հիմնականում մնում է նույն վիճակում, ինչ առաջ. «Գտնվելով քաղաքական էլիտայի հսկողության տակ, բնականաբար, չի կարող ապահովել լրատվության բազմազանությունը, չի կարող ապահովել բավարար չափով մեր քաղաքացիների տեղեկատվական պահանջարկը: Երկար տարիների ընթացքում հեռուստաընկերությունների կողմից իրենց հիմնական առաքելության կատարման հարցում թերացումը վաղ թե ուշ բերելու է նրան, որ արտասահմանայն լրատվամիջոցները տեղեկատվական, քաղաքական առումով ավելի մեծ ազդեցություններ են ունենալու Հայաստանի հանրության վրա, քան նույնիսկ հայրենականները, և կարելի է ասել, որ այսօր մասամբ ականատես ենք լինում այդ երևույթին, երբ աշխարհում տեղի ունեցող քաղաքական զարգացումների առումով մեր քաղաքացիներն ավելի շատ հենվում են ռուսական հեռուստաալիքների հաղորդումների վրա, քան հայրենական:
Հայրենական հեռարձակվող լրատվամիջոցները, առաջին հերթին՝ հեռուստատեսությունը, զարգանում են զվարճալի հաղորդումների, տարբեր խաղային տեսակի ֆորմատների շնորհիվ և հիմնականում ապահավում են հասարակության ժամանցային պահանջը, բայց ոչ տեղեկատվականը»:
Խոսելով մամուլի ազատության մերաբերյալ «Freedom House»-ի հրապարակած վերջին զեկույցի մասին, Բ.Նավասարդյանն ասաց. «Ինչպես գիտեք, 2012 թվականի արդյունքներով անցած տարի մենք ունեցել ենք (Վրաստանի հետ մեկտեղ) դրական առումով ամենաարագ զարգացման երևույթը: Վրաստանը և Հայաստանը նշվում էին այն երկրների շարքում, որոնք լավագույնս առաջընթաց են ապրել` խոսքի ազատության, մամուլի ազատության առումով: Այս տարի մենք մեկ միավորով վատթարացրել ենք մեր վիճակը, և եթե հետեևեք «Freedom House»-ի մեթոդաբանությանը` 3 հիմանկան բաղադրիչներն են, որ ձևավորում են վերջնական վարկանիշը` օրենսդրության վիճակը, քաղաքական միջավայրը և տնտեսական ազատություններն են:
Առաջինի և երրորդի առումով մենք ունեցանք նույն ցուցանիշները, ինչ նախորդ տարի, և այդ այդ մեկ միավորը պայմանավորված է քաղաքական միջավայրով: Դեռ մեկնաբանությունը չի հրպարակվել, թե ինչով են նրանք բացատրում դա: Բայց կարելի է կռահել, որ դա կարող է կապված լինել նախագահական ընտրություններով, որոնք ավանդաբար պրոբլեմատիկ էին Հայասատնում և, գոնե, 2013 թ. ընթացքում ձևավորեց քաղաքական մենաշնորհի իրավիճակ, որը ինչպես միշտ՝ անդրադառնում է նաև լրատվամիւջոցների վրա»:
Ըստ Բ. Նավասարդյանի` այդ վարկանիշի անկումը որոշ չափով կարելի է դիտարկել նաև Հայաստանի կողմից Մաքսային միությանը միանալու հայտարարության հետ. «Այսինքն` մենք մտնում ենք այնպիսի տարածաշրջան, այնպիսի միջավայր, որտեղ խոսքի ազատությունը, մեղմ ասած, հիմնական արժեքներից չէ»: