Խարդախություններ կատարելու համար հետախուզվող կինը կալանավորվել է:
Հենրիկ Զաքարյանը պատմեց, որ թոռը՝ Հենրիկ Հարոյանը, հիվանդություններ է ունեցել, և ինքը դիմել է Վոլոդյա Ավետիսյանին, որպեսզի վերջինս «ուշադիր լինի», ինքն իմացել է, թե իր թոռանը պետք է հիվանդանոց տեղափոխեն: Երբ դատավոր Լևոն Ավետիսյանը խնդրեց վերջինիս շարունակել, վկա Հենրիկ Զաքարյանը նշեց, որ մնացածը չի հիշում և ասաց, որ իրեն հարցեր տան, որոնց ինքը կպատասխանի:
Մայիսի 5-ից սկսած Գյումրու կենտրոնական հրապարակում անցկացվում են մայիսի 9-ին նախատեսված տոնական շքերթի փորձեր ու նախապատրաստական աշխատանքներ: Հրապարակ են դուրս բերվել նաեւ ռուսական 102-րդ ռազմաբազայի զորքերը:
Կասկածյալը խոստովանեց մեղքը:
Մայիսի 7-11-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
«Այդ մարդը պատահական է հատել սահմանը, և նա ունի հոգեկան որոշ խնդիրներ, հոգեկան խանգարումներ ունի: Նա պատահականորեն հատել է սահմանն, իսկ այսօր արդեն վերադարձվել է Ղարաբաղի կողմին: Այսինքն ղարաբաղյան կողմը դիմել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, և այդ հանձնումն այսօր իրականացվել է: Նա Լեռնային Ղարաբաղի քաղաքացի է»:
Կանանց զբաղվածության խնդիրը օրակարգային է հատկապես մարզերում:
Մայիսի 5-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ՊՊԾ դասակի 1-ին ջոկի ծառայողները Թումանյան փողոցում գործող տաքսի ծառայության գրասենյակի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Գևորգ Խ.-ին:
Անչափահասներին մուրացկանության մեջ ներգրավելու ու գողության գործով այսօրվա դատական նիստում նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը դատավարության մասնակիցներիցն տեղեկացրեց, որ հետախուզվող ամբաստանյալ Ալբերտ Հովհաննիսյանը հայտնաբերվել է և նրա մասով անջատված գործով նիստ է նշանակվել մայիսի 16-ին:
Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների ու առանձին բաժինների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականեր և քաղաքացիական հատուկ ծառայողներ:
«Ջոն Կիրակոսյանն այն մարդկանցից է, որոնցով բնորոշվում ու գույն է ստանում դարաշրջանը: Նրա թողած հետքը մեր պատմագիտության մեջ հաստատուն է ոչ միայն այն պատճառով, որ նա դիվանագետ էր, հասարակական-քաղաքական գործիչ ու գիտնական, այլև այն պատճառով, որ մեծ հայրենասեր էր, շատ ակտիվ քաղաքացի և պարզապես մեծ հայ: Նա խիզախ էր երևի ամեն ինչում, բայց նախևառաջ գիտության ու քաղաքականության մեջ»,- նշեց Արամ Սիմոնյանը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
2014թ. ապրիլի 25-ին գործով մեղադրյալ, հետախուզվող Արմեն Սարգսյանը հայտնաբերվել է, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
«Ըստ փորձագիտական գնահատականների, զգալիորեն կրճատվել է հայ աշխատանքային միգրանտների հոսքը Ռուսաստան, քանի որ մենք 40 հազար անձանց ցուցակ ենք ստացել, ում համար մուտքը Ռուսաստան արգելված է: Հնարավոր է, հետագայում այդ ցուցակը ընդլայնվի: Բնականաբար, դա կազդի ՌԴ-ից դրամական փոխանցումների ծավալի վրա»,-ասել է Եգանյանը:
Այլ կերպ ասած` հանձնաժողովը որոշել է քննարկել բոլշևիկ, լենինյան և ստալինյան շրջանի կարկառուն պետական գործիչ Անաստաս Միկոյանի կենսագրության այն նոր իրողությունները, որոնք ավագանու խմբակցության անդամ Հայկ Դեմոյանը հայտնել էր ավագանու ապրիլի 30-ի նիստում, որի ժամանակ էլ ընդունվել էր արձանը Երևանի կենտրոնում՝ Իսահակյան-Կորյուն փողոցների միջանկյալ պուրակում տեղադրելու աղմկահարույց որոշումը:
Հյուսիսային պողոտայում՝ «Մոսկվիչկա» սուպերմարկետի հարեւանությամբ, մայիսի 6-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում մահացած վիճակում հայտնաբերված երիտասարդը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 30-ամյա Պավել Ալմազովն է։ Նա կիթառահար էր եւ Հայաստան էր եկել հյուրախաղերի։
Մեկնած օպերատիվ խմբին Արտյոմ Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, Սարի-Թաղի 10-րդ շարքի ջրամբարի մոտ ոմն Աշոտ քարով հարվածներ է հասցրել իրեն և պատճառել վնասվածքներ:
Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավոր Լևոն Ավետիսյանը քիչ առաջ մերժեց Վ. Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի նեկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը: Որոշմանն արձագանքեցին դահլիճում ներկաները՝ բացականչելով՝ «ամոթ»:
Մայիսի 9-ին Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի 69-րդ տարելիցին նվիրված տոնական շքերթ է անցկացվելու: Մասնակցելու են ռուսական 102 ռազմաբազայի և Գյումրիում տեղակայված զորամասերի ներկայացուցիչները:
Արա Զաքարյանն ասաց, որ այս գործով ապրիլի 18-ին տեղի ունեցած նիստի ժամանակ ցուցմունք է տվել վկա Հենրիկ Հարոյանը, ով դատարանում հայտարարել է, որ չգիտի՝ ինչու է հրավիրվել դատարան, չի հիշում՝ նախաքննության ընթացքում ցուցմունք տվե՞լ է, թե՞ ոչ: Պաշտպանի խոսքով՝ դրանից հետո մեղադրողը միջնորդել է հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները՝ պատճառաբանելով, որ հրապարակումից նա կարող է հիշել նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքները:
ՀՀ-ում խափանման միջոց կալանավորման կիրառման վերջին դեպքերը ևս մեկ անգամ վեր են հանում դատավորների կողմից խափանման միջոցների` մարդու իրավունքների միջազգային չափանիշների խախտմամբ կիրառելու խնդիրը:
Փաստաթղթից պարզ է դառնում, որ մեկ երեխային պետք է բաժին ընկնի գրեթե մեկ խնամող: Եթե երեխաների տարեկան քանակը նշված է միջինը` 85, ապա խնամողներինը` միջինը 72 պետք է լինի:
Մայիսի 6-ին, ժամը 12.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցում բեռնատար ավտոմեքենայի թափքը շրջվել է քաղաքացիների վրա. անհրաժեշտ է օգնություն:
Արկադի Խաչատրյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մուշի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը եւ նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ եւ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/:
Մասնավորապես՝ նա նպաստել է մեր տարածքների նվազմանը, անգթություն է ցուցաբերել Մեծ Եղեռնից փրկված մարդկանց ճակատագրերի հանդեպ, անգամ՝ ուրացել է Ցեղասպանության փաստն ու դրանց զոհերի հիշատակը, Խորհրդային Հայաստանում ամբողջատիրական ռեժիմի ամրապնդման նպատակով ազգային մտածելակերպն արմատախիլ անելու համար անձամբ առաջարկել է գնդակահարել հարյուրավոր հայ մտավորականների եւ պաշտոնյաների։
Մայիսի 6-ին, ժամը 04.06-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մրգավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայում «Մոսկվիչկա» սուպերմարկետի հարևանությամբ, երիտասարդ տղայի դի կա:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: