Բաժիններ՝

Դանակը երեխայի պարանոցին պահելով` սպառնացել է, որ իրեն մոտենալու դեպքում երեխային կսպանի և կնետի ձորը

Մայիսի 1-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Մարտունու քննչական բաժանմունքից Մարտունու բաժնում գրություն է ստացվել, որ նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, ՌԴ քաղաքացի, 1969 թ. ծնված Կամո Ս.-ն (հոգեկան հիվանդ) իր ազգականի 2 տարեկան որդուն գրկելով` կանգնել է Ծովասար գյուղում գտնվող ձորի եզրին և ձեռքին եղած դանակը երեխայի պարանոցին մոտեցնելով` սպառնացել, որ իրեն մոտենալու դեպքում երեխային կսպանի և կնետի ձորը: Կամո Ս.-ի գործողությունները կանխվել են ոստիկանության ծառայողների կողմից: Դանակն առգրավված է: Նշանակվել է փորձաքննություն: Կամո Ս.-ն բերման է ենթարկվել բաժին` հոգեբուժական հիմնարկ տեղափոխվելու համար: Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս