Մայիսի 8-ին, ժամը 10.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 46 շենքի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.450 և արևելյան երկայնության 46.880:
Այսօր ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Հայաստնում տարբեր կրոնական կազմակերպությունների գործունեությանը և իրենց կողմից դաշտը վերահսկելու միտումներին:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատի կինոլոգիական խումբը:
Մտահոգիչ է նաև այն, որ չնայած ընտանեկան բռնության վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված աշխատանքներին, շատերը դեռևս ունեն այն համոզմունքը, որ տղամարդը իրավունք ունի ապտակել կնոջը, իսկ ընտանեկան բռնությունը հայ հասարակությանը հարիր երևույթ է:
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի երևանյան համերգը, որը նախատեսված է մայիսի 12-ին, կայանալու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։
Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել «Արցախբանկի»՝ Սայաթ-Նովայի փողոցում գտնվող «Նաիրիի» մասնաճյուղի դիմաց:
Հայաստանի գլխավոր դատախազությունում նոր նշանակում է եղել:
Մայիսի 8-ին, ժամը 04.53-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Սարավան-Վայք հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. «Ֆրայդ» մակնիշի 84A73710 պետհամարանիշով ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 8-ին, ժամը 09.15-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի տեղեկություն է ստացվել, որ ժամը 04.23-ի սահմաններում Ասպինձա քաղաքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ:
Մայիսի 8-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով համար կհոսանքազրկվեն որոշ համայնքներ, հայտնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը:
Չեմ կարծում, որ Հրայր Թովմասյանը երեք ու կես տարում կարող էր հրաշքներ գործել եւ համակարգը բերել իդեալական վիճակի, քանի որ բարդագույն համակարգ է, խնդիրները շատ են եւ խճճված:
Քաջարան – Մեղրի 7-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի (32OS736 պ/հ) ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Բ.-ը ծնվ.1978թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը մոտ՝ 50-60 մ, ինչից Բ. Գ.-ը (ծնվ.1985թ.) և Ռ. Հ.-ը (ծնվ.1935թ.) տեղում զոհվել են:
Երաժշտագետ, հրապարակախոս Նամի Միկոյանը՝ Անաստաս Միկոյանի հարսը (Միկոյանի հինգ որդիներից Ալեքսեյի կինը) եղել է 1937-53 թվականներին Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանի (Արութինով) որդեգրված դուստրը: Հարությունյանը Նամիի հորաքրոջ ամուսինն էր:
Մայիսի 4-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 1987 թ. ծնված Հենրիկ Ա.-ն:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:
Մայիսի 6-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. Սամվել Գ.-ին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 9-ին Գյումրիի գլխավոր հրապարակում մեծ զորահանդես կանցկացվի ռուսական ռազմաբազայի զինվորականների ու զինտեխնիկայի մասնակցությամբ։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ զորահանդեսին մասնակցելու համար Գյումրի են ժամանանելու մի շարք ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ:
«Սևանա լիճը չպետք է դիտարկել որպես ջրամբար, որի ջրի մակարդակը կարող ենք իջեցնել-բարձրացնել. այն բացառիկ էկոհամակարգ է, որի վրա ջրի մակարդակի յուրաքանչյուր տատանում վատ ազդեցություն է ունենում»,- Սևանա լճի ռազմավարական կարևորության մասին հիշեցրեց բնապահպանական փորձագետ Էրիկ Գրիգորյանը:
Մայիսի 6-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Մաշտոցի պողոտայի անցումի տակ զինամթերք է թողնում:
ՀՀ իշխանություններից պահանջում ենք կարգի հրավիրել Հայաստանում ՌԴ դեսպան Վոլինկինին, հասնել նրան, որ վերջինս կամ հեռացվի իր պաշտոնից, կամ պատշաճ կերպով ներողություն խնդրի Հայաստանի քաղաքացիներից:
Մայիսի 6-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում կյանքի 78-րդ տարում վախճանվել է նշանավոր օպերային երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, տենոր Վահան Միրաքյանը: Վահան Միրաքյանը ծնվել է 1936 թ. ապրիլի 27-ին, Երևանում: Դպրոցական տարիներին ընտանիքով տեղափոխվել է Կիրովական, որտեղ սովորել է թիվ 4 միջնակարգ դպրոցում: 1953 թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` պրոֆեսոր Թամարա Շահնազարյանի դասարան:
«Զոռբայությամբ ընտանիք չեն պահում, բանսարկությամբ ընտանիք չեն պահում, քծնելով ընտանիք չեն պահում, ընտանիք պահում են պատվախնդրությամբ՝ աշխատելով, ծառայելով, բանսարկու, խառնակիչ, մարտչող տգետ չլինելով»,- ասել է Վ. Գասպարյանը:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ), Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) եւ Գերմանական զարգացման բանկի (KfW) հայաստանյան ներկայացուցիչներին: Վերջիններս ներկայացրեցին կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում իրականացված աշխատանքների ընթացքը:
Մայիսի 8-12-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Բագրատ Եսայանն առաջարկեց այդ քննարկմանը հրավիրել նաև «Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցչի, ով կարող է իրազեկել, թե որքան դաշնակցականներ են ռեպրեսիաների ենթարկվել Միկոյանի թեթև ձեռքով. «Մարդ, ով ստալինյան մարդակեր վարչակազմի օրոք եղել է առանցքային դեմքերից մեկը, մարդ, ով հատուկ նամակով դիմել է Կենտկոմ և Հայաստանում իրականացրել է ռեպրեսիաներ, քաղաքական, պետական, կուսակցական գործիչ չպետք է համարվի: Պետք է դատապարտվի նրա արարքը»:
Մայիսի 5-ին, ժամը 01.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ պարանոցի ձախ կեսի կտրած վերքով բուժօգնության է դիմել 1986 թ. ծնված Վրեժ Ս.-ն:
Քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործում ոչ մի փոփոխություն այս պահին չկա:
Մայիսի 5-ին, ժամը 04.40-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում շրջայց կատարելիս նկատել են պղնձյա իրերը ձեռքին մի քաղաքացու, որը գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել բաժին: