«Բանդայի» գործով դատավարության ընթացքում այսօր՝ հունիսի 18-ին, բանդայի պարագլուխ համարվող Արտյուշա Հակոբյանը սենսացիոն հայտարարությամբ հանդես եկավ:
Հունիսի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի անդամ դոկտոր Մարտին Փեցոլդի ղեկավարած պատվիրակությանը:
Մեղադրողն ասաց, որ դատաքննության ընթացքում կինը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, ասել է, որ ոչ թե ինքը, այլ անչափահաս որդին է համացանցում կայքէջ ստեղծել և այնտեղ տեղադրել ամուսնու սիրուհու մերկ լուսանկարը: Ըստ մեղադրողի՝ կինն այդ կերպ փորձ է արել խուսափել պատասխանատվությունից և պատժից, սակայն կնոջն առաջադրված մեղադրանքը հիմնավորվել է նախաքննության և դատաքննության ընթացքում ձեռք բերված և հետազոտված ապացույցներով:
Ինչպես նշվել է ավելի վաղ, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մայիսի 30-ի որոշումով արգելվել էր «Միթարթ ՄԿ» ՍՊԸ-ի կողմից «Ապխտած ամբողջական հավ» և «Ապխտած հավի թևիկներ վակուումային» արտադրատեսակների արտադրությունը, ինչպես նաև «Միթարթ ՄԿ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել էր հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները:
«Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին առաջարկվել է, որպեսզի իրականացվեն համապատասխան միջոցառումներ՝ նշված տարածքում վարձակալի կողմից կանաչապատման եւ բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար կամ լուծելու տարածքի վարձակալության պայմանագիրը»:
«Մենք հավաքվել ենք, որ ևս մեկ անգամ հիշեցնենք՝ վաղը մեր անհնազանդության ավտոերթն է լինելու։ Երկրորդ, արդեն մեկ շաբաթ է անցել, ինչ մենք նամակով դիմել ենք կառավարությանը՝ կոչ անելով դադարեցնել կարմիր գծերի և արագաչափերի գործունեությունը, ու դեռ պատասխան չկա»
ՀՀ նախագահը մերժել է ստորագրել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը և ետ է վերադարձրել այն: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Աֆրիկյանների տան քանդման աշխատանքները վերսկսվել են, չնայած նրան, որ մշնախի ներկայացուցիչը հայտնել է, որ դեռ կան փաստաթղթերի հետ կապված խնդիրներ:
ԱԺ նիստում ՀԱԿ-ի պահանջած 20-րոպեանոց ընդմիջոմից հետո կառավարության ներկայացրած օրակարգը հաստատվեց 66 ձայնով, թեև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց 67 ձայն կողմ:
Դանակահարություն Հրազդանի կիրճում. ծանր վնասվածքներ հասցնողին հայտնաբերեցին օդանավակայանում, թռիչքից րոպեներ առաջ:
Եթե վարորդի կողմից կատարված խախտումը արձանագրվում է տեսախցիկի ու արագաչափի կողմից, ապա որոշում կայացնելուց հետո եռօրյա ժամկետում փոստային ծառայությունների միջոցով վարչական ակտը ուղարկում ենք հասցեատիրոջը՝ այսինքն խախտում կատարած անձին:
««Մարիոթ Արմենիայի» բացօթյա սրճարանում հայոց քաղաքական իսթաբլիշմենթը գործնական հանդիպումներ է ունենում, երբեմն անգամ «տիկիններ» է ծեծում»:
Հունիսի 17-ին Հալեպի Նոր Գյուղ հայաբնակ թաղամասը կրկին ենթարկվել է հրթիռակոծության և հրասանդների հարվածների:
«Երբեմն, երբ գրում եմ մշակույթի մասին, արձագանքը լինում է մոտավորապես այսպիսին` «այ ախպեր, մարդիկ սոված են` ի՞նչ մշակույթ»:
Միայնակ թոշակառու, առաջին կարգի հաշմանդամ, բռնադատված քաղաքացին դիմել է Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով աջակցել, որ վերացվի քննիչի անարդար որոշումը:
«Մայիսի 17-ին Երեւանում՝ «Վերնիսաժ»-ի մոտ, ավտոկայանատեղիի պատճառով հնչած կրակոցների գործը հետաքրքիր ընթացք ունի»:
«Երևանում բուքմեյքերական գրասենյակներում այս օրերին մեծ խաղադրույքներ են արվում ֆուտբոլի աշխարհի մրցաշարի տարբեր խաղերի ելքերի վրա»:
Արձակուրդից հետո, 2013թ. նոյեմբերի 26-ին դա հայտնաբերվել է զորամասի բուժծառայության պետի կողմից: Ս. Հ.-ին նույն օրը տեղափոխել են Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալ,ինչը հանգեցրել է Ս. Հ.-ի կողմից զինվորական ծառայության ժամանակավորապես դադարեցնելուն:
Ինչպես գրում է «ПраймКрайм» գործակալությունը, հունիսի 13-ի կեսօրին Վրաստանի Թելավի քաղաքի կենտրոնում սպանվել է 35-ամյա Աչիկո Մայսուրաձեն (մականունը՝ Ստարիչոկ)։
2014 թվականի մայիսի 23-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ապրանքների գնման պայմանագիր է կնքել Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ԲԲԸ-ի հետ՝ մեդալներ և կրծքանշաններ ձեռք բերելու համար։
Ես գիտեմ, որ տարածքից առգրավվել են ինչ-որ սարքեր (դրա մասին նշվեց նաև լրատվական միջոցներում), ուղարկվել են փորձաքննության: Թե ինչ կա և ինչ չկա դրանում, մենք դեռևս չգիտենք: Այսինքն՝ մեզ չի ծանոթացվել: Կարծում եմ՝ նախաքննական մարմինն էլ դեռևս չի ստացել, հակառակ դեպքում՝ կծանոթացներ:
«Այսօր 1000 խմ գազը գնում ենք 189 դոլարով, եթե վառելիքաքսուքային նյութերի վրա ունենք համապատասխան զեղչեր, իսկ բնական ալմաստների ներմուծման համար ունենք 7 տոկոսանոց զեղչ: Սա այսպես ասած Մաքսային միությանն անդամակցելու նախապատրաստական ժամանակահատվածն է»,-ասաց Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանն ասել է, որ իր 65-ամյակը կցանկանար դիմավորել ազատ Արցախով, հստակ հաստատված խաղաղությամբ, արագ տեմպերով զագացող Հայաստանում և նույնչափ արագ տեմպերով ներգաղթի երևույթներով:
Իրավիճակն այնպիսին է՝ երկաթգծի վերականգնման համար Ադրբեջանի ծախսերը, ներդրումները կկազմեն 264 միլիոն դոլար, Հայաստանինը՝ 103 միլիոն դոլար, որը բավական մեծ գումար է, Թուրքիայինը՝ 57 միլիոն դոլար: Նրանց տարածքում քանդված երկաթգիծ չկա, նրանք կարող են նոր երկաթգիծ կառուցել:
Ահնիձորում 63 տարեկանից բարձր մարդիկ բնակչության ընդհանուր թվի 30 տոկոսն են կազմում: Սա թույլ է տալիս ենթադրել, որ գյուղը ծերացող գյուղերի ցանկից դուրս է:
Հունիսի 16-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 23 ավտոմեքենա:
«Չնայած Լիա Միսակյանին բուժօհգնություն ցուցաբերման ընթացքում տեղ գտած վերը նշված թերություններին ուբացթողումներին՝ հարկ ենք համարում նշել, որ արյան հետազոտությունների նման արդյունքների, լեյկոպենիայի, ագրանուլոցիտոզի ու իմունիտետի խիստ ընկճվածության պայմաններում ախտաբանական փոփոխությունների, սեպտիկ բարդությունների զարգացման առանձնահատկություններով պայմանավորված՝ նշված թերությունների ու բացթողումների ու Լիա Միսակյանի մահվան միջև անմիջական պատճառական կապ հաստատել հնարավոր չէ»,- նշել էին փորձագետները:
Հայ ազգային կոնգրեսը Հայաստանի հարցով համազեկուցողների հետ այսօր հանդիպման ընթացքում բարձրացրել է 2008 թվականի մարտի1-ի սպանությունները հարցը՝ զուգահեռներ անցկացնելով ուկրաինական իրադարձությունների հետ:
Այսօր Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման դեմ պայքարող ակտիվիստները բողոքի ակցիա էին կազմակերպել: Երթի մասնակիցները Աֆրիկյանների շենքի մոտից շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որի ընթացքում քաղաքացիներին բաժանում էին թռուցիկներ, որտեղ գրված է՝ «Քանդվում է 130 տարվա պատմություն ունեցող Աֆրիկյանների ակումբի շենքը»:
Այս տարվա գարնան սկզբի ցրտահարությունները Ճոճկանում վնասել են միայն մի քանի ծառատեսակների: Ճոճկանեցիներն այս տարվա թզի մուրաբա, օրինակ, դժվար թե ուտեն, բայց դեղձ՝ հաստատ կունենան: