Բաժիններ՝

Ինչ արժեն առաջադիմության ոսկե մեդալները

2014 թվականի մայիսի 23-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ապրանքների գնման պայմանագիր է կնքել Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ԲԲԸ-ի հետ՝ մեդալներ և կրծքանշաններ ձեռք բերելու համար։

Այս տեղեկությունը կարելի է գտնել ՀՀ ՀՀԿառավարության՝էլեկտրոնայինկառավարման (e-gov.am) կայքի 1 անձիցկատարվողգնումներիբաժնում։

Թվով 60 առաջադիմության մեդալների համար վճարվել է 480 հազար դրամ (1 մեդալի արժեքը՝ 8000 դրամ), իսկ կրծքանշաններն ավելի թանկ են արժեցել. 110 կրծքանշանի համար վճարվել է 5 միլիոն 280 հազար դրամ (յուրաքանչյուրը 48 հազար դրամ)։

Պայմանագրի արժեքը ընդհանուր առմամբ կազմել է 5.7 միլիոն դրամ։

Նշենք նաև, որ առաջադիմության ոսկե մեդալները պատրաստված են արույրից (լատուն), կշռում են 27գր և երեսպատված են 5մկ հաստության 99.9 հարգի ոսկով։

Իսկ կրծքանշանները պատրաստված են արծաթից, կշռում են ավելի ծանր՝ 42գր և նույնպես երեսպատված են 5մկ հաստության 99.9 հարգի ոսկով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս