Բաժիններ՝

«Բանդայի» գործով ամբաստանյալին սպառնացել են մահակը մտցնել հետույքը, լուսանկարել ու տարածել այն համացանցում… shamshyan.com

«Բանդայի» գործով դատավարության ընթացքում այսօր՝ հունիսի 18-ին, բանդայի պարագլուխ համարվող Արտյուշա Հակոբյանը սենսացիոն հայտարարությամբ հանդես եկավ:

Ինչպես փոխանցում է SHAMSHYAN.com-ի թղթակիցը, նախ նա, անդրադառնալով մեղադրողի ելույթին, նշեց, որ մեղադրանքը շինծու է և չի կարող սույն գործով հիմք ընդունվել, քանի որ իրական ապացույցներ չկան:

Անդրադառնալով մահացած ամբաստանյալներից «Կոլոտ» մականվամբ հայտնի Արման Դալաքյանից ցուցմունքներ կորզելուն՝ ասաց, որ 6-րդ վարչությունում նրանից պահանջել են անդրավարտիքն իջեցնել ու սպառնացել, որ մահակը կմտցնեն հետույքը, կլուսանկարեն ու կտարածեն իրենց թաղով ու համացանցով, եթե պահանջվելիք ցուցմունքները չտա, ինչից հետո էլ այդ ամենից խուսափելու համար Արմանը դանակով փորձել է ինքնասպան լինել:

Նշեց նաև, որ Արմանին այնքան են ծեծել, որ նրա մոտ ուռուցք է առաջացել, ինչի հետևանքով էլ արդեն քրեակատորաղական հիմնարկում մահացել է: Իսկ հիվանդանոցում սպառնացել են «սիստեման» անջատել, նրա կնոջ պայուսակում թմրանյութ գցել և նրան ևս կալանավորել: Այնուհետ անդրադառնալով իրեն բերման ենթարկելուն՝ Արտյուշա Հակոբյանը պատմեց, որ այդ ընթացքում ինքը ռեստորանում ընկերների հետ նշել է նոր գործի սկիզբը, միաժամանակ ավելացրեց, որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մինչև բանդային վնասազերծելն էր հայտարարել, թե այն արդեն հայտնի է, ինչը կանխակալ վերաբերմունք է: Ավելին, ընդգծեց, որ ինքը 2 օր շարունակ տեսնելով, թե ինչպես են ձերբակալում բանդայի անդամներին, ազատ չէր շրջի ու ռեստորանում էլ խնջույք չէր անի:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս