Վերնիսաժի կրակոցների ժամանակ դեպքի վայրում գտնված BMW X6-ը անհետացել է. «Ժողովուրդ»

«Մայիսի 17-ին Երեւանում՝ «Վերնիսաժ»-ի մոտ, ավտոկայանատեղիի պատճառով հնչած կրակոցների գործը հետաքրքիր ընթացք ունի»- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով. «BMW X6 մակնիշի սպիտակ ավտոմեքենան, որը դեպքի վայրում է գտնվել, անհետացել է:

Գործով մեղադրյալ Վալերի Հովհաննիսյանը գործը վարող քննիչին դիմում է ներկայացրել այն մասին, որ իրեն պատկանող X6 մակնիշի ավտոմեքենան չկա:

Պարզվում է՝ ոստիկանությունը մինչ օրս չի առգրավել այն: Լուրեր կան, որ Հովհաննիսյանները կասկածներ ունեն այն մասին, թե իրենց նվեր տված այդ ավտոմեքենան տարել է ջավախցի քրեական հեղինակություն Հակոբը՝ համարելով, որ սխալ մարդու են նվիրել այն»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս