Մաքսային միությանն անդամակցելուց հետո ավտոմեքնաների ներմուծման դրույքաչափը չի բարձրանա 5-10 տարի. Սերժ Սարգսյան

Մաքսային միությանն անդամակցելու որոշումը կայացնելիս Հայաստանը խորը տնտեսական վերլուծություններ է կատարել. անդամակցությունից Հայաստանը միայն օգուտ է քաղելու: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրին տված հարցազրույցի ժամանակ փաստել է, որ այսօր էլ` բանակցությունների փուլում, Հայաստանն արդեն օգտվում է մի շարք արդյունքներից, հաղորդում է armenpress.am-ը:

«Այսօր 1000 խմ գազը գնում ենք 189 դոլարով, եթե վառելիքաքսուքային նյութերի վրա ունենք համապատասխան զեղչեր, իսկ բնական ալմաստների ներմուծման համար ունենք 7
տոկոսանոց զեղչ: Սա այսպես ասած Մաքսային միությանն անդամակցելու նախապատրաստական ժամանակահատվածն է»,-ասաց Սերժ Սարգսյանը` հավելելով, որ, անշուշտ, Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված ինքն էլ ունի որոշակի
անհանգստություններ:

«Չի կարող անհանգստություն չլինել: Մտնում ենք նոր տնտեսական համակարգ եւ այստեղ կան մարտահրավերներ: Բայց այդ մարտահրավերները լուծելի են, եւ մեր անդամակցությունը կբերի Հայաստանի տնտեսական զարգացմանը: Այո, դրույքաչափերի առումով որոշակի տարբերություններ կան: Նախ, այդ տարբերությունները հսկայական չեն եւ երկրորդ, զգայուն ապրանքների մասով մենք կառուցել ենք մուտքի շղթաներ, եթե այսպես կարելի է ասել, այսինքն` հերթականություն, որպեսզի ժամանակային առումով հավասարվենք այդ դրույքաչափերին: Օրինակ, ավտոմեքենաների ներմուծման մասով ակնհայտ է, որ Մաքսային միության անդամ երկրները մեծ դրույքաչափեր են կիրառում ներմուծման ժամանակ , իսկ մենք ավելի քիչ, բայց այդ դրույքաչափերի կիրառումը Հայաստանի համար հետաձգվելու է 5-10 տարի, քանի որ այդ ապրանքատեսակը Հայաստանի համար զգայուն է»,- ասաց Սերժ Սարգսյանը` հավելելով, որ ավտոմեքնաների հետ կապված հարցը այն տեխնիկական խնդիրներից մեկն է, որոնց մասին նա խոսել է Աստանայում: Ըստ նախագահի, այդ ժամանակը բավարար
է ադապտացվելու համար:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս