Բաժիններ՝

Վրեժխնդրություն. Թելավիում սպանվել է «օրենքով գողին» սպանած անձը

Ինչպես գրում է «ПраймКрайм» գործակալությունը, հունիսի 13-ի կեսօրին Վրաստանի Թելավի քաղաքի կենտրոնում սպանվել է 35-ամյա Աչիկո Մայսուրաձեն (մականունը՝ Ստարիչոկ)։ Իրավապահները կարծում են, որ սպանության դրդապատճառ կարող էլ լինել «օրենքով գող» Վանո Չաբուկաշվիլիի սպանության համար։ Չաբուկաշվիլիին (մականունը Վանցետա) 14 տարի առաջ գնդակահարել էր Ստարիչոկը։

Գործակալության տեղեկություններով, 2000 թվականի օգոստոսի 7-ին Արչիլ Մայսուրաձեն, հյուրընկալվելով Վանցետայի տանը, կրակել էր նրա վրա՝ ծագած վիճաբանության արդյունքում։ Այդ հանցագործության համար Մայսուրաձեն օրենքի առաջ պատասխան էր տվել՝ կրելով սահմանված պատժաչափը, սակայն «ախպերության» առաջ նա պատասխան չէր տվել։ Ինչպես հայտնի է, «օրենքով գողի» սպանության համար վրեժ լուծելը պատիվ է համարվում այդ կյանքով ապրող մարդկանց համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30