Բաժիններ՝

Զարդուշտ Ալիզադե.«Բեռների ներկա ծավալով երկաթգիծը վնասաբեր է լինելու»

tesankyun.am-ը գրում է. Մայիսի 24-ին Վրաստանի Թեքալի գյուղում «Հարավկովկասյան միություն, կողմ եւ դեմ:

Վրաստանի դերն ու ներուժը» թեմայով հասարակական լսումների ժամանակ զեկուցող, ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն հայտարարեց, որ նախագծերը՝ կառուցված նավթամուղը, գազամուղը եւ երկաթգիծը շրջանցել են Հայաստանը,որը դա հնարավորության բացթողում, միլիոնավոր դոլարների կորուստ է եղել եւ հավելեց .

«Այժմ Թուրքիան ՝ ի դեմս Ահմեդ Դավութօղլուի Հայաստանին առաջարկել է՝ եկեք գոնե երկաթգիծը վերականգնենք:

Ադրբեջանական գիտնականներ Գյուլար Բայրամովը եւ Ֆուադ Ռասուլովն ուսումնասիրել են երկաթգծի վերականգնման հնարավորությունները: Ահա նրանց ուսումնասիրությունը, թե որքանո՞վ է այդ նախագիծը տնտեսապես կարեւոր եւ եկամտաբեր:

Նրան հաշվել են երկաթգծի վերականգնման նվազագույն ծախսերը: Հիշում եք, չէ՞, որ քանդում էինք, երջանիկ էինք, որ քանդել ենք Հայաստան տանող երկաթգիծը, նրանք էլ քանդեցին Ադրբեջան տանող երկաթգիծը:

Ադրբեջանցի գիտնականները համեմատել են երկաթգծի վերականգնման ծախսերը եւ դրա շահագործումից սպասվող եկամուտները :

Իրավիճակն այնպիսին է՝ երկաթգծի վերականգնման համար Ադրբեջանի ծախսերը, ներդրումները կկազմեն 264 միլիոն դոլար, Հայաստանինը՝ 103 միլիոն դոլար, որը բավական մեծ գումար է, Թուրքիայինը՝ 57 միլիոն դոլար: Նրանց տարածքում քանդված երկաթգիծ չկա, նրանք կարող են նոր երկաթգիծ կառուցել:

Երկաթգծի գործարկմամբ, առկա բոլոր բեռների ներգրավմամբ, ամեն տարի Ադրբեջանի կորուստները կկազմեն 26 միլիոն դոլար, Հայաստանինը ՝13 միլիոն դոլար, Թուրքիայի վնասները՝ 3 միլիոն դոլար:

Այսինքն՝ եթե մենք նույնիսկ գործարկենք երկաթգիծը, մեխանիկորեն, բեռնաշրջանառության, տնտեսական համագործակցության ներկայիս ծավալներով մենք շահույթ չենք ստանալու:

Դա նշանակում է , որ մենք պետք է փուլերով նոր աստիճանի բարձրացնենք մեր տնտեսական համագործակցության ծավալները, որպեսզի բազմապատկենք բեռների ծավալները, եւ միայն այդ ժամանակ երկագիծը կդառնա շահութաբեր»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս