
Ովքեր են «Մարիոթի» ամենահավատարիմ հաճախորդները. «Հրապարակ»

««Մարիոթ Արմենիայի» բացօթյա սրճարանում հայոց քաղաքական իսթաբլիշմենթը գործնական հանդիպումներ է ունենում, երբեմն անգամ «տիկիններ» է ծեծում»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.
«Այստեղ են իրենց գործնական հանդիպումներն անցկացնում Նարեկ Սարգսյանը, «Սովրանոյի» Արման Սահակյանը, ընդդիմադիր Խաչիկ Քոքոբլյանը։ Այստեղ կարող ես հանդիպել անգամ Սամվել Ֆարմանյանին և Նիկոլ Փաշինյանին։ Սակայն «Մարիոթի» ամենահավատարիմ հաճախորդը տիկին Նանին է՝ Վարդան Օսկանյանի կինը։
Նա միշտ այնտեղ է։ Ի դեպ, հիշեցնենք, որ «Մարիոթն» առանձնանում է ոչ միայն նրանով, որ այնտեղ ավանդաբար իրենց հավաքներն են անցկացնում հայաստանյան մասոնները, այլև որ «Մարիոթների» ցանցը ողջ աշխարհում պատկանում է մորմոններին, իսկ Քոչարյանի հայտնի ընկեր մորմոն Հանթսմանը ոչ միայն ֆինանսավորում էր «Սիվիլիթասը», այլև հանդիսանում էր Վարդան Մինասիչ Օսկանյանի լավագույն բարեկամը»։
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում