Բաժիններ՝

ՄԻՊ-ը վարորդների հաշիվները սառեցնելու հարցով դիմելու է ՍԴ. tert.am

Վերջին շրջանում մի շարք վարորդներ, այդ թվում հանրության կողմից ճանաչում ունեցող անձինք՝ հաղորդավար Պետրոս Ղազարյանը, շոումեն Գարիկ Պապոյանը, երգիչ Նարեկ Բավեյանը բարձրաձայնեցին այն մասին, որ երթևեկության կանոնները խախտելու մասին ժամանակին չեն ստացել ծանուցում, սակայն ամիսներ անց տեղեկացել են, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից (ԴԱՀԿ) իրենց բանկային հաշիվները սառեցված են`վարչական տուգանքը չվճարելու պատճառով:

Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Տաթևիկ Խաչատրյանն այս կապակցությամբ Tert.am-ին ասաց, որ 2014թ-ի սկզբից ուժի մեջ մտած օրենքով՝ վարչական մարմինը՝ այս դեպքում ոստիկանությունը, իր վճարման կարգադրությունը ընդունելիս, շրջանցում է դատարանը և միանգամից գործը հայտնվում է ԴԱՀԿ-ում։

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում հարցի շուրջ տվեց պարզաբանումներ և նշեց, որ թեև նման խնդրի հանդիպած վարորդները քիչ չեն, բայց ՃՈ-ն այս հարցում որևէ մեղավորություն չունի, քանի որ օրենքով սահմանված կարգով ծանուցում է վարորդներին իրենց տուգանքների մասին:

«Եթե վարորդներն իրենց իսկ կողմից նշված հասցեով չեն բնակվում կամ ՀՀ-ում չեն գտնվում, ի՞նչ մեղք ունի այստեղ Ճանապարհային ոստիկանությունը: Պրակտիկորեն անհնար է գտնել բոլոր վարորդներին ու նամակները հանձնել իրենց:

Եթե վարորդի կողմից կատարված խախտումը արձանագրվում է տեսախցիկի ու արագաչափի կողմից, ապա որոշում կայացնելուց հետո եռօրյա ժամկետում փոստային ծառայությունների միջոցով վարչական ակտը ուղարկում ենք հասցեատիրոջը՝ այսինքն խախտում կատարած անձին:

Փոստային ծառայությունը երկու անգամ տանում է նամակը հասցեով, հետո ծանուցում է թողնում, հետո որոշ ժամանակ նամակը թողնում է փոստային բաժանմունքում, այնուհետև ակտը հետ են ուղարկում մեզ: Նման դեպքում մենք նշում ենք անում մեզ մոտ, որ վարորդը չի ծանուցվել, որպեսզի հետագայում վարորդը չմուծի եռապատկված կամ հնգապատկված չափով»,-ասաց նա:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս