Հալեպում զոհվել է «Գանձասար» թերթի աշխատակիցը
Հունիսի 17-ին Հալեպի Նոր Գյուղ հայաբնակ թաղամասը կրկին ենթարկվել է հրթիռակոծության և հրասանդների հարվածների:
«Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ հրասանդի բեկորից զոհվել է «Գանձասար» թերթի աշխատակից ՎրեժՃապաղջուրյանը, կան բազմաթիվ վիրավորներ:
Վ. Ճապաղջուրյանի թաղման արարողությունը տեղի կունենա այսօր՝ հունիսի 18-ին, Հալեպի Սուրբ Աստվածածաին եկեղեցուց: