Բաժիններ՝

Զինվորը ածելիով և ապակու կտորով իրեն անդամախեղել է

tesankyun.am-ը գրում է.  Երեւան քաղաքի բնակիչ, 1994թ. ծնված Ս. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2013թ. սեպտեմբերի 5-ից ստացիոնար բուժման մեջ գտնվելով Բերդի զինվորական հոսպիտալում, 2013թ. սեպտեմբերի 18-ին տեղեկանալով, որ դուրս է գրվել հոսպիտալից եւ պետք է վերադառնա ծառայության վայր, զինվորական հոսպիտալի պահակատանն իր մոտ գտնվող ածելիով կատարել է անդամախեղում՝ ձախ նախաբազկի թիկնային եւ դրսային երեսների երեսների ճանկռվածքների ձեւով եւ 2013թ. սեպտեմբերի 25-ին տեղափոխվել է Երեւանի կայազորային զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք:

Ըստ «Դատալեքս» կայքի՝ բացի այդ, 2013թ. նոյեմբերի 5-ից մինչեւ նույն թվի դեկտեմբերի 11-ը գտնվելով արձակուրդում, Ս. Հ.-ն 2013թ. նոյեմբերի 10-ի ժամը 23-ի սահմաններում Երեւանի Քանաքեռ ՀԷԿ-ի այգում ապակու կտորով կատարել է անդամախեղում՝ ձախ նախաբազկի թիկնային երեսի մեկ երրորդի ճանկռվածքների ձեւով:

Արձակուրդից հետո, 2013թ. նոյեմբերի 26-ին դա հայտնաբերվել է զորամասի բուժծառայության պետի կողմից: Ս. Հ.-ին նույն օրը տեղափոխել են Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալ,ինչը հանգեցրել է Ս. Հ.-ի կողմից զինվորական ծառայության ժամանակավորապես դադարեցնելուն:

Ս. Հ.-ին երկու դրվագով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասով(«Զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը(անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես կատարելուն»): Սույն քրեական գործով դատավարությունը հունիսի 17-ին կմեկնարկի Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս