ՀՀ գլխավոր դատախազությունը հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 475-րդ և 479-րդ հոդվածները՝ Ա. Սողոյանի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնում առկա փաստաթղթերի փաթեթն ուղարկել է ՀՀ Արդարադատության նախարարություն՝ համապատասխան ընթացքը լուծելու համար:
Համերգին մասնակցելու են հեղինակային երգարվեստի այնպիսի խոշոր ներկայացուցիչներ, ինչպիսիք են` Ռուբեն Հախվերդյան, Վախթանգ Հարությունյանը, Արմինե Հայրապետյանը, Դավիթ Ամալյանը, Գագիկ Շիբոյանը, Սարգիս Շիբոյանը, Կարեն Մամիկոնյան, Էդուարդ Զորիկյանը, Վահե Քոչարը, Ռուբեն Քամալյանը, Արմեն Ադամյանը, Քրիստ Մանարյանը, Վահան Արծրունին և Լիլիթ Սարգսյանը:
Նոյեմբերի 3-ին, ժամը 09.37-ին ահազանգ է ստացվել, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի՝ Լանջիկ-Մաստարա հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
Պահեստավորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործն ուղարկվել է Վճռաբեկ դատարան: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Վերաքննիչ դատարանը մերժել էր Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով պահեստազորի գնդապետը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգեր են ստացվել՝ հանրապետության տարբեր ավտոճանապարհներին ավտոմեքենաների արգելափակվելու վերաբերյալ:
ԱՄՆ-ում մահացած դերասանուհի Հասմիկ Ղարիբյանին՝ «Կարգին Հասոյին» կհուղարկավորեն Հայաստանում:
Նոյեմբերի 3-ին, ժամը 02.28-ին ահազանգ է ստացվել, որ «Մ-4» միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 49-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ինՙ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսում, Կապանում, Մեղրիում, Դիլիջանում, Քաշաթաղում ձյուն է տեղում:
Երևանում նոյեմբերի 3-ի գիշերը սպասվում են տեղումներ, հնարավոր է թաց ձյան տեսքով: 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, կա թուլյ տեղումների հավանականություն: 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նոյեմբերի 3-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվեցին Արմեն Հարությունյանը, Արա Ղազարյանը և Նելիկ Հարությունյանը: Մի քանի փաստաբաններ խոսելով մրցույթի մասին՝ ասացին, որ այն օբյեկտիվ չի եղել, ձևական բնույթ է կրել: Մրցույթի մասին մեր հարցերին պատասխանել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, մրցույթն անցկացնող հանձնաժողովի անդամ Կարեն Անդրեասյանը:
Ժամը 21.30-ի դրությամբ Կոտայքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի մարզերում տեղում է անձրև, իսկ Կոտայքի մարզի Չարենցավան-Հրազդան հատվածում, Արագածոտնի մարզի Ապարան, Տավուշի մարզի Բերդ քաղաքներում և Դիլիջանի ոլորաններում` թույլ ձյուն: Գեղարքունիքի մարզում տեղում է առատ ձյուն:
Նոյեմբերի 2-ին, ժամը 20.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի 4-րդ նրբանցքում գտնվող «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ում: Հրդեհի «ԲԻՍ 1» բարդության աստիճանով կանչի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻԱԽ-ն և ՃԿԿ ՕԽ-ն:
Ընթացիկ տարին մոտենում է ավարտին, ու արդեն ժամանակն է կազմելու հաջորդ տարվա բյուջեն:
Խանութի աշխատակիցը լրիվ անտարբեր է՝ իր փողոցում, օրը ցերեկով վառվող լապտերների հանդեպ. իրե՞ն ինչ, որ հոսանքը հենց այնպես ծախսվում է: Հո իր գրպանից չէ՞: Ով վճարելու է, թող նա էլ մտածի: Պետության համար բացարձակ միևնույն է՝ իր պատմության կարևորագույն մի շրջան, որն ապագայում կարող է քաղաքական հարաբերությունների սեղանին դրվել, որևէ տեղ արձանագրվա՞ծ է, թե՞ ոչ:
Երևան-Վարդենիս ավտոճանապարհի Վարդենիս- Գավառ հատվածում արտակարգ դրություն է. տեղում է առատ ձյուն, առկա է մերկասառույց:
Գյումրեցիները միշտ աչքի են ընկել իրենց հյուրասիրությամբ: Նրանց ճաշացանկը հարուստ է ու բազմազան: Բացի ավանդական ուտեստներից, որոնք գյումրեցու սեղանից անպակաս էին, կային նաև զուտ քաղաքին բնորոշ ուտեստներ:
Բախվել են «Նիսսան Պատվանդեր» մակնիշի 16 LS 008 պ/հ (վարորդ` Գ. Խ., ծնվ. 1991 թ.), «ԿԱՄԱԶ» մակնիշի 969 SS 65 պ/հ (վարորդ` Վ. Հ., ծնվ. 1954 թ.) և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 25 SS 452 պ/հ (վարորդ` Մ. Մ., ծնվ. 1988 թ.) ավտոմեքենաները:
Այրվել են թիվ 17 տանը հարակից խորդանոցի տանիքի (60 քմ) փայտյա կառուցատարրերից մոտ 30 քմ հատված և խորդանոցում կուտակված տնտեսական իրեր:
Զննությամբ մեքենայի վարորդի նստելատեղի տակից հայտնաբերվել է 15,5 սմ շեղբի երկարությամբ դանակ և թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով 2,5 գ կշռով կանեփանման զանգված:
Տեսանյութում Հասմիկն իր մայրիկի եւ ամուսնու՝ Ներսեսի հետ է՝ Սանտա Բարբարայի ծովափերից մեկում:
«Էրեխես ասում ա՝ մամ, ծնունդս չարիր, հիմա ծնունդիս առթիվ գոնե նոթբուք կառնե՞ս՝ խաղամ, ասում եմ՝ չունեմ, բալես, ասում ա՝ մամ, բա խի՞ բերեցիր»,- ասում է բազմազավակ միայնակ մայրը. որը վախենում է 4 երեխաների հետ դրսում հայտնվել:
Ինչպես հազարավոր մարդիկ, ես էլ կիրակնօրյա առավոտը սկսեցի տխուր նորությունով: Դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի մահը ծանր լուր էր: Ցավակցում եմ Հասմիկի հարազատներին և ընկերներին:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 բեռնատար և 28 մարդատար ավտոմեքենա` 44 ուղևորով (4 կին, 2 երեխա):
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Աուդի» մակնիշի 51 ZT 500 պետհամարանիշի (վարորդ` Տ. Հ., ծնվ. 1992 թ.) և «ՎԱԶ-2107» մակնիշի 35 TO 105 պետհամարանիշի (վարորդ` Մ. Գ., ծնվ. 1955 թ.)ավտոմեքենաները:
Տեղի է ունեցել մայր ջրագծի վթար, ինչի հետևանքով խողովակից դուրս մղված ջրի շիթը (մոտ 20 մետր բարձրությամբ) կոտրել է 5 հարկանի շենքի առաջին հարկում տեղակայված թիվ 5 մանկապարտեզի ապակիները, ինչից մասնակի ջրալցվել են մանկապարտեզի սենյակները, վնասվել են նաև մոտ 15 բնակարանների պատուհաններ:
ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
Վ. Գասպարյանի հրամանով Արթուր Զոհրաբյանը ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնից:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում: