Ամերիկյան կողմի հետ առաջիկայում նախատեսվում են քննարկումներ, այդ թվում՝ «Թրամփի ուղու» կյանքի կոչման ուղղությամբ. ԱԳՆ

Ամերիկյան կողմի հետ առաջիկայում նախատեսվում են քննարկումներ, այդ թվում՝ «Թրամփի ուղու» կյանքի կոչման ուղղությամբ,- այս մասին «Ազատությանը» հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Գերատեսչության խոսնակի փոխանցմամբ՝ ԱՄՆ գործընկերների՝ Երևան այցի, քննարկումների մասին հընթացս կտեղեկացվի:

Մինչ օրս, դեռ պարզ չեն «Թրամփի ուղի» անունը ստացած ճանապարհի դետալները, ավելին՝ թեև անձամբ ԱՄՆ նախագահն էր խոսել 99 տարով ամերիկյան մասնակցության մասին, վարչապետ Փաշինյանը և արտգործնախարարն ավելի ուշ պնդել էին, թե 99 տարվա մասին պայմանավորվածություն չկա: Իր վերջին ճեպազրույցում վարչապետ Փաշինյանն ասել էր՝ Վաշինգտոնում ամրագրված պայմանավորվածությունների շուրջ քննարկումները կսկսեն սեպտեմբերից թե՛ ամերիկյան, թե՛ ադրբեջանական կողմերի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930