Լանջիկ-Մաստարա հատվածում ավտոմեքենա է կողաշրջվել
Նոյեմբերի 3-ին, ժամը 09.37-ին ահազանգ է ստացվել, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի՝ Լանջիկ-Մաստարա հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի՝ Լանջիկ-Մաստարա հատվածում «Օպել» մակնիշի 19TL879 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Պ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն